Այսօր տեղի է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 4-րդ հանդիպումը՝ առցանց ձևաչափով: Հանդիպմանը, որը նախագահում էր Պերուն, մասնակցել են Հայաստանի, Պերուի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի և Իրաքի ներկայացուցիչները: Լիիրավ անդամի կարգավիճակով հանդիպմանն առաջին անգամ մասնակցել է նաև Մեքսիկայի ներկայացուցիչը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը բարձր է գնահատել ֆորումի դերը՝ որպես պատմական հարուստ ժառանգություն ունեցող ազգերին և ժողովուրդներին համընդհանուր արժեքների շուրջ միավորող հարթակ: Նախարարը, մասնավորապես նշել է. «Այսօր շատ կարևոր է խաղաղության մշակույթի առաջմղումը` դիմակայելու համար աճող ագրեսիային և բռնությանը, որին ականատես ենք լինում ամբողջ աշխարհում: Խաղաղության մշակույթը կարող է խարսխված լինել միայն միջազգային ամուր համագործակցության վրա, և, այս առումով, Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը կարևոր հարթակ է, քանի որ այն միավորում է հնավուրց մշակութային արժեքներ կրող ու հսկայական նյութական և ոչ նյութական ժառանգություն ունեցող երկրների»: Տեղեկանք. Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը մշակութային համագործակցության և երկխոսության հարթակ է, որի նպատակն է նպաստել մշակութային արժեքների պաշտպանությանը և պահպանմանն ուղղված համագործակցությանը: Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի առաջին հանդիպումը կայացել է 2017թ. ապրիլի 23-24-ին Աթենքում, որտեղ ստորագրվել է ՀՔՖ-ի հիմնադրման վերաբերյալ Աթենքի Հռչակագիրը: Որպես հիմնադիր-անդամներ` ֆորումին մասնակցում էին Բոլիվիան, Եգիպտոսը, Հունաստանը, Իրաքը, Իրանը, Իտալիան, Չինաստանը և Պերուն, ինչպես նաև Հնդկաստանն ու Մեքսիկան` դիտորդի կարգավիճակով: Հայաստանը Ֆորումին միացել է 2018թ.: Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նպատակներն են, ի թիվս այլոց՝ խթանել հաղորդակցությունը մասնակից պետությունների միջև մշակութային փոխանակումների և հարակից բոլոր ոլորտներում համագործակցության միջոցով, երկխոսություն և խորհրդատվություններ անցկացնել համապատասխան միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է ՅՈւՆԵՍԿՕ-ն՝ մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող կարևորագույն հարցերի շուրջ համակարգված դիրքորոշման հասնելու նպատակով, ջանքերը համադրել մշակույթը որպես ժամանակակից դիվանագիտության արդյունավետ գործիք օգտագործելու նպատակով:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44