«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզում բնակարանների գները բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Հայաստանի մարզային քաղաքներից մի քանիսում բնակարանների գները նվազել են, մյուսներում բարձրացել: Ի դեպ, ՀՀ մարզային որոշ քաղաքներում բնակարանների գները փոփոխության չեն ենթարկվել: Օրինակ՝ այս տարվա սեպտեմբերին Աբովյան քաղաքում բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 187 հազար դրամ, իսկ հոկտեմբերին այն թանկացել է՝ դառնալով 188 հազար 300 դրամ: Նույն մարզի Նոր Հաճնում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 1200 դրամով, սեպտեմբերին մեկ քմ-ի գինը կազմել է 130 հազար դրամ, իսկ հոկտեմբերին՝ 131 հազար 200 դրամ: Եղվարդում թանկացումը կազմել է 500 դրամ, Հրազդանում՝ 1000 դրամ, Չարենցավանում՝ 900 դրամ: Իսկ, ահա, տուրիստական քաղաք համարվող Ծաղկաձորում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է՝ 280 հազար դրամից դառնալով 281 հազար 300 դրամ: Հայաստանի հայրաքաղաք համարվող Գյումրիում բնակարանի գինը բարձրացել է 500 դրամով, այստեղ բնակարանի մեկ քմ-ն սեպտեմբերին առաջարկվել է 103 հազար դրամ, իսկ հոկտեմբերին՝ 103 հազար 500 դրամով: Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում բնակարանի գինը 900 դրամով է էժանացել, իսկ էջմիածնում և՛ սեպտեմբերին, և՛ հոկտեմբերին բնակարանի մեկ քմ գինը կազմել է 160 հազար 200 դրամ: Բնակարանների գները նվազել են Վանաձորում, Ստեփանավանում, Ալավերդիում, Գորիսում, հջևանում, Եղեգնաձորում, Վայքում, Աշտարակում, Ապարանում: Իսկ, ահա, Արտաշատում բնակարանի մեկ քմ-ն սեպտեմբերին վաճառվել է 128 հազար դրամով, հոկտեմբերին՝ 128 հազար 500 դրամ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44