Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության տնտեսական հարցերով փորձագետ Սեյեդ Ռեզա Նուրաիին: Բարձր գնահատելով 2 երկրների դարավոր բարեկամությունն ու երկարամյա համագործակցությունը` կողմերը նոր առաջարկներ են արել Հայաստանի և Իրանի առողջապահական ոլորտներում գործունեություն ծավալելու առնչությամբ: Նշենք, որ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանին է տրամադրվել մարդասիրական օգնություն: «Մենք շատ բարձր ենք գնահատում Իրանի գործընկերների հետ ուղիղ շփումը և շնորհակալ ենք այս ծանր իրավիճակում ցուցաբերված օգնության համար: Վստահ եմ, որ հետագայում նույնպես մեր բարեկամական հարաբերությունները շարունակվելու են, հատկապես կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված իրավիճակը հաղթահարելուց հետո,- ասել է Արսեն Թորոսյանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման նպատակով Հայաստանի և Իրանի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների, բժիշկների և բուժանձնակազմերի միջև տեսակոնֆերանսներ կազմակերպել համավարակի բուժման ընթացակարգերի վերաբերյալ: Նաև մանրամասն քննարկվել է դեղերի և բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսելու հարցը: Դեսպանը նշել է, որ անկախ երկրում ստեղծված պայմաններից, առողջապահության ոլորտը պետք է շարունակի աշխատել: Նա պատրաստակամություն է հայտնել ավելի ամրապնդել այս ոլորտում համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ համատեղ պայքար մղելու արդյունքում երկրները կկարողանան հաղթահարել համավարակը: «Հաշվի առնելով մեր 2 երկրների մշակութային կապը` ես վստահ եմ, որ այսուհետև մեր հարաբերությունները ավելի կզարգանան: Հզոր և հարուստ Հայաստանը պարծանք է հարևան երկրի համար, հետևաբար մենք ցանկանում ենք, որ Հայաստանը մեծ հաջողություններ ունենա և համագործակցության արդյունքում հնարավորինս զարգացնի առողջապահական ոլորտը` հասցնելով իր գագաթնակետին: Հուսով եմ, որ առաջիկա 5-6 ամսվա ընթացքում համագործակցության ընթացքում շոշափելի արդյունքի կհասնենք»,- ասել է Աբբաս Բադախշան Զոհուրին:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01