Երևանի կրկեսում շինարարական ակտիվ աշխատանքներ են իրականացվում: Նախնական տվյալներով՝ կրկեսն իր դռները հանդիսատեսի առաջ կարող է բացել մինչև 2021 թվականի ավարտը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն ասաց, որ շինարարական գործընթացը կանգ է առել միայն պատերազմի ընթացքում, քանի որ շինարարները կամավորության սկզբունքով մեկնել են ռազմաճակատ:
«Կրկեսի առաստաղի կառուցման աշխատանքը բավականին բարդ է, և հատուկենտ մարդիկ կարող են այն որակով իրականացնել, իսկ այդ աշխատանքը կատարող բոլոր շինարարները պատերազմ էին մեկնել: Հիմա վերադարձել են ու շարունակում են գործը»,-ասաց Պետրոսյանը:
Նա ընդգծեց՝ չնայած համավարակին և պատերազմին, կրկեսին կից Լ. Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոց ստուդիան գործում է՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: «Ոչ մի օր կանգ չենք առել, և սաներն առանց փորձի չեն մնացել: Բարեգործական միջոցառումներով ենք հանդես եկել, ներկայացումներ պատրաստել Արցախից Հայաստան եկած երեխաների համար: Այժմ աշխատում ենք Առնո Բաբաջանյան համերգասրահում, բայց մարտից կտեղափոխվենք Երևանի նոր կրկեսի շենք»,-նշեց գեղարվեստական ղեկավարն ու հավելեց, որ փորձերի համար հատուկ տարածք ունեն նոր շենքում, որն արագացված ռեժիմով պատրաստվում է:
Սոս Պետրոսյանի խոսքով՝ համավարակ է, պատերազմ էր, մարդիկ հուսահատված են, բայց իրենք կրկեսով կգան օգնելու ժողովրդին, նրանց հնարավորություն կտան կրկին ծիծաղել, ապրել, կփորձեն կրկեսային կախարդական աշխարհով հանդիսատեսին ժպիտներ պարգևել:
Պետրոսյանը տեղեկացրեց, որ կրկեսին նվիրված երկու գիրք է հրատարակել: Այժմ տպարանում է երրորդ գիրքը, որը կոչվում է «Հայկական կրկեսը երեկ և այսօր» գիրքը, որի շնորհանդեսը Սոս Պետրոսյանը նախատեսում է անել նոր կրկեսի բացմանը:
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44