«Առաջին երեք եռամսյակների կտրվածքով մեզ մոտ ՀՆԱ-ի անկումը կազմում էր մոտ 7-7,1 տոկոս, ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ ցուցանիշը կհասնի 8-8,5 տոկոս միջակայքում»,- «Դրամի արժեզրկումը և տնտեսական դաշտի խնդիրները» թեմայով քննարկմանն ասաց տնտեսագետ Հայկազ Ֆանյանը: Նա նշեց, որ կորոնավիրուսն ազդեցություն ունեցավ տնտեսության վրա, փորձեցին հարմարվել երրորդ եռամսյակում, սակայն սկսած չորրորդ եռամսյակից՝ պատերազմը սկսվեց ու տնտեսական խաղացողների մոտ խաղաքարտերը փոխվեցին: Տնտեսագետն ընդգծեց՝ մենք պատերազմի ազդեցությունը լիարժեք զգալու ենք սկսած հաջորդ տարվանից: «Ըստ էության, համադրելով ներքաղաքական զարգացումների հետ, կարող ենք նշել, որ թևակոխել ենք վստահության ճգնաժամի փուլ, առաջիկա մի քանի տարիները բնորոշվել են դրանով»,- ասաց Հայկազ Ֆանյանը: Նա նշեց, որ կորոնավիրուսի ազդեցությունն ու դրան գումարած վստահության ճգնաժամը, վարքագծային լուրջ փոփոխություններ է առաջացնելու, այդ թվում արտագաղթի տեքսով, իսկ արտագաղթել հիմնականում կարողանալու է այն աշխատուժը, որը մրցունակ է արտաքին շուկաներում: Տնտեսագետը մտավախություն ունի բարձր եկամուտներ ապահովող ՏՏ ոլորտի խաղացողների հետ կապված, որն իրականում կարող է լուրջ վնասել այդ ոլորտը: Ինչ վերաբերում է դրամի շուկայում տեղի ունեցող զարգացումներին, Հ. Ֆանյանն ասաց, որ առանց պատերազմի էլ սպասելի էր դրամի որոշակի արժեզրկում՝ հաշվի առնելով ինչ զարգացումներ են եղել: «Դրամի արժեզրկում տեղի կունենա այսօրվա փոխարժեքի համեմատ, սակայն ինչ միջակայում և ինչքան կպահպանվի, կախված է խոշոր խաղացողների վարքագծից»,- նշեց տնտեսագետը:
Աղբյուր` Panorama.am
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01