Վլադիմիրում դատավարությունը սկսվելուց առաջ քրեական հեղինակությունն անհետ կորել է, որի ժամանակ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվելու, այսօր «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Օկտյաբրսկի շրջանային դատարանի ներկայացուցիչը: Հնչեղ պատմության մասին, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին, ավելի վաղ հայտնել էին մի շարք դաշնային լրատվամիջոցներ: Ըստ տեղեկությունների՝ 45-ամյա Լեւան Աբուլաձեն, նույն ինքը՝ Լեւան Սուխումսկին, Վլադիմիրի Օկտյաբրսկի շրջանային դատարանի շենքից փախուստի է դիմել զուգարան գնալու պատրվակով: «Քննիչի միջնորդությունն էր ստացվել կալանավորման խափանման միջոց ընտրելու մասին: Ամբաստանյալը դատարան չի բերվել»,- ասել է դատարանի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ տղամարդը մեղադրվում է «հանցավոր հիերարխիայում բարձր դիրք գրավելու» հոդվածով, որի համար նախատեսված է 8-ից մինչեւ 15 տարվա ազատազրկում: Պատիժների իրականացման դաշնային ծառայության հաղորդագրության մեջ նշված է, որ Աբուլաձեն «չի պահվում քրեակատարողական համակարգի հաստատությունում»: Վարչությունից նշում են, որ «քննչական գործողություններին կամ դատավարությանը մասնակցելու համար հսկողության տակ գտնվող քաղաքացիների ուղեկցումը, ինչպես նաեւ դատավարական գործողությունների ժամանակ նրանց պահպանությունը չի իրականացվում քրեակատարողական համակարգի հաստատությունների աշխատակիցների կողմից»:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01