Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո Հայաստանի տարբեր շրջաններում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիները հաճախ բախվում են տարբեր խնդիրների, իսկ դրանցից ամենակարևորն աշխատանքի բացակայությունն է, բնակարանային վատ պայմանները, հագուստի բացակայությունը: «Շուշիի շրջանի Քարին տակ գյուղից ենք եկել: Հարս ու թոռնիկներս դուրս են եկել սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 10-ին էլ՝ ես, Շուշին գրավելուց հետո էլ՝ ամուսինս, որդիներս են եկել: Այս պահին բնակվում ենք Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Բյուրավան համայնքի մանկապարտեզում: 8 հոգի ենք, տղաներս՝ 26, 20, աղջիկս՝ 15, թոռնիկներս՝ 4 տարեկան և 7 ամսական, հարսս՝ 25, ես ու ամուսինս էլ՝ 47, 48 տարեկան ենք: Մանկապարտեզում խոնավ է, մի կերպ ապրում ենք: Այս պահին ունենք կոշիկի, տաք հագուստի, մահճակալի ( լեժանկա), անկողնային պարագաների, վերմակի, ներքնակի, ինչպես նաև ավտոմատ լվացքի մեքենայի կարիք: Համայնքապետարանը սննդի հարցով օգնում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց շուշեցի տիկին Անահիտը: Ցավոք, ընտանիք անդամները ոչինչ չեն հասցրել իրենց հետ բերել, քանի որ և՛ անակնկալ է եղել պատերազմը, և՛ Շուշիի ընկնելը: «Մեր տունը, ունեցվածքը, մեքենաները, ամեն ինչ թողել ենք թշնամուն: Մենակ 60 պարկ լոբի էի հավաքել, կարտոֆիլ… լրիվ մնաց թշնամուն: Մենք չէինք սպասում, որ այսպիսի բան է լինելու, մտածում էինք՝ 2016 թվականի քառօրյա պատերազմի նման է: Չգիտեմ, թե ինչ ենք անելու, ոչ տուն ունենք, ոչ աշխատանք»,- նշեց նա:
Ընտանիքին կարող եք օգնել՝ կապ հաստատելով նշված հեռախոսահամարով 097350593:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01