Հնդկաստանի բնակչության շուրջ 70 տոկոսը չի պատրաստվում պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այդ մասին կիրակի հաղորդել է The Indian Express թերթը՝ հղում անելով հասարակական կարիծիքի հարցման տվյալների վրա, որն անցկացվել է դեկտեմբերին:
Պարբերականի հաղորդմամբ՝ հիմնական պատճառները, որ բնակչությունը չի ցանկանում պատվաստվել, սահմանափակ տեղեկատվությունն է, ինչպես նաեւ համոզմունքը, որ իմունիտետի բարձր մակարդակը կպաշտպանի վարակից:
Հարցմանը մասնակցել է ավելի քան 18 հազար մարդ, այն անցկացվել է Հնդկաստանի 242 շրջաններում: Ընդ որում՝ հարցմանը մասնակցած բուժաշխատողների 45 տոկոսը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու ցանկության մասին, մինչդեռ այդ խմբի 55 տոկոսը որոշել է հետաձգել պատվաստումը կամ դեռեւս որոշում չի կայացրել այդ հարցի շուրջ:
Դեկտեմբերի 18-ին Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը երկրում կլինի անվճար եւ կամավոր հիմունքներով: Հասարակության մեծամասնությանը պատվաստելու համար կպահանջվի ավելի քան մեկ տարի:
Հնդկաստանում անցկացվում են կորոնավիրուսի դեմ վեց պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները: Դրանցից մեկը ռուսական «Սպուտնիկ V»-ն է: Բացի այդ, մի քանի դեղամիջոց գտնվում է նախակլինիկական փորձակումների փուլում: Այս շաբաթ ավելի վաղ առողջապահության նախարար Ձաջեշ Բխուշանը հայտնել է, որ 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հնսկաստանը պատրաստվում է ստանալ 400-500 դեղաչափ պատվաստանյութ, իսկ պատվաստման առաջին փուլում կընդգրկվի 250-300 մլն մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34