Միացյալ Նահանգների Կոնգրեսում սեպտեմբերի 15-ին լսումներ կկայանան Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման թեմայով:
Ինչպես հայտնում է contact.az-ը, լսումները կանցկացվեն «Ադրբեջան. արդյո՞ք մարդու իրավունքների պաշտապանությունը կարևորություն ունի» խորագրով՝ Կոնգրեսի մարմին հանդիսացող Լանտոսի հանձնաժողովի նախաձեռնությամբ: Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ հանձնաժողոնը հետևում է ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանը:
Լսումների նպատակն է քննարկել ներկայում Ադրբեջանում տվյալ թեմայի շուրջ տիրող իրավիճակը, ինչպես նաև գնահատել դրա հետևանքներն ԱՄՆ-ի քաղաքականության համար:
«2014թ. սկսած Ադրբեջանի կառավարությունը, նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, ավելացրել է այլախոհների նկատմամբ գործադրվող ճնշումը, լրագրողների, ընդդիմադիրների, կրոնական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ հետապնդումները»,-նշվում է հանձնաժողովի նյութերում: Դրանցում նաև ասվում է, որ Ալիևի կառավարությունը «թաթախված է կոռուպցիոն մեղադրանքներում և գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ»:
«Ադրբեջանի կառավարությունն ԱՄՆ-ի համար կարևոր ռազմավարական դաշնակից է, բայց այս խնդիրները լուրջ հարցերի առաջացման տեղիք են տալիս Բաքվի հանդեպ Վաշինգտոնի վարած քաղաքականության հարցում»,-նշել է լսումների կազմակերպիչներից մեկը:
Աղբյուրը հավելում է, որ կոնգրեսականների լսումներին Skype-ի միջոցով մասնակցելու է նաև հայտնի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովան, ինչպես նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը:
Նշվում է, որ լսումները բաց են լինելու Կոնգրեսի անդամների, հանրության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Այն ուղիղ կապով կհեռարձակվի YouTube-ով՝ հանձնաժողովի վեբ-կայքում։
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55