«Ժողովուրդն ընդդեմ ՆՓ» խորհրդանշական անվամբ քրեական գործի քննության հեռանկարը կախված է քննչական մարմնի (ՀՔԾ-ի) անաչառությունից: Այս մասին գրել է արդարադատության նախկին փոխնախարար Արթուր Ղամբարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ նպատակով այս քրեական գործի հարուցման նախաձեռնողները պետք է պարզեն, թե գործը քննող քննիչը, նրա ղեկավարներն արդյոք մասնակցել են դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած «քաղաքական աջակցություն» երանգով ամոթալի երթին, թե ոչ: Բանն այն է, որ միևնույն սուբյեկտը չի կարող մի կողմից՝ փաստացի գործողությամբ աջակցել տվյալ անձին, մյուս կողմից՝ անաչառ քննել նրա վերաբերյալ քրեական գործ:
Այս քրեական գործի անաչառ քննության (ընդ որում՝ նաև առանց վրեժխնդրության նախատրամադրվածության) դեպքում այն կարող է դառնալ Հայ իրավական և քաղաքական պատմության ամենից առանցքային քրեական գործը, որի նյութերով մասնագետներ կարող են փաստարկված վերհանել 21-րդ դարի հայ մարդու հոգեբանության, բարոյական և սահմանադրական մտածողության ձևախեղումները:
Այս քրեական գործի նյութերը ապագայում կդառնան ազգային (բայց ոչ ազգայնական) վերածննդի ռազմավարության մշակման պրակտիկ հիմքը»:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01