Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել կրկնապատկել զգոնությունը` COVID-19-ի հետ կապված իրավիճակի պատճառով` հաշվի առնելով նոր վիրուսի մուտացիայի ի հայտ գալը Մեծ Բրիտանիայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք պետք է շատ զգոն լինենք»,- ասել է Մակրոնը` ելույթ ունենալով նախարարների առցանց խորհրդին: Նրա խոսքերը մեջբերում է BFMTV հեռուստաալիքը: Մակրոնն անդրադարձել է «վիրուսի խնդրահարույց մուտացիային»` նկատի ունենալով Մեծ Բրիտանիայում հայտնաբերված նոր շտամը: «Այս ամենը ցույց է տալիս վիրուսի բարդությունը, դրա ագրեսիվությունը եւ կհամարձակվեմ ասել` հնարամտությունն ու հնազանդությունը, որոնք մենք պետք է ունենանք»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա էր հայտնաբերվել: Շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի Նոր եւ առաջացող շնչառական վիրուսային սպառնալիքների խորհրդատվական խորհուրդը հաստատել էր, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակն ավելի արագ տեմպերով է տարածվում եւ էլ ավելի մեծ զգոնություն է պահանջում բնակչությունից: Չնայած վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատականների, կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել, քան սովորականը, դեռ ոչինչ չի վկայում, որ այն ավելի վտանգավոր է մահացության կամ հոսպիտալացման տեսանկյունից:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01