Բրիտանական Business Insider պարբերականը զրույցել է լիբանանահայ գործարար, բարերար Նուբար Աֆեյանի հետ՝ անդրադառնալով Կանադա և այնուհետև ԱՄՆ ներգաղթած ապագա ձեռնարկատիրոջ կյանքին, Moderna ընկերության զարգացմանը և Աֆեյանի վերաբերյալ մի շարք ուշագրավ փաստերի:
«Նուբար Աֆեյանը սիրում է բասկետբոլ: Նա սիրում է խաղալ զվարճանալու համար, բայց կորոնավիրուսային համավարակի ընթացքում ստիպված է եղել դադար առնել:
Վերջին շրջանում Աֆեյանը շատ ազատ ժամանակ չի ունեցել: Դա պայմանավորված է նրանով, որ նա Moderna կենսատեխնիկական ընկերության համահիմնադիրն ու նախագահն է, որն արտադրել է կորոնավիրուսի դեմ 94.5 տոկոս արդյունավետություն ունեցող պատվաստանյութ»,-գրում է աղբյուրը:
Պարբերականը պատմում է՝ չնայած Աֆեյանը մեծացել է Լիբանանում և ապրել այնտեղ մինչև 13 տարեկանը, իսկ այնուհետև տեղափոխվել է Կանադա, այնուամենայնիվ նրա հայկական ծագումը և հայ համայնքներում ապրելը եղել է իր կյանքի կարևոր մասը: Աֆեյանն իր ամբողջ կարիերայի ընթացքում կենտրոնացել է ինչպես ձեռնարկատիրական, այնպես էլ Հայաստանում բարեգործական ներդրումների վրա:
Insider-ը նշում է նաև, որ Աֆեյանի պապը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում Օսմանյան կայսրության վերջին օրերին 1.5 միլիոն հայ է սպանվել: Այս առնչությամբ The New York Times պարբերականում Աֆեյանը գրել է կորոնավիրուսային համավարակի ընթացքում հայերի նկատմամբ շարունակվող բռնությունների մասին:
Աֆեյանն իր առաջին ընկերությունը՝ Perseptive Biosystems-ը, հիմնել է, երբ դեռ 24 տարեկան էր: Իսկ Moderna-ն, որի համահիմնադիրն է, ստեղծվել է 2010 թվականին:
Պարբերականը նկատում է՝ Moderna-ի կողմից ստեղծված հակակորոնավիրուսային պատվաստանյութը հետաքրքրել է մի շարք կարևորագույն ներդրողների: Մասնավորապես, ԱՄՆ լեգենդ Դոլլի Փարթոնը (ամերիկացի քանթրի երաժշտական ժանրի երգչուհի և դերասանուհի, որն ստացել է «Քանթրիի թագուհի» կոչումը,- Tert.am) 1 միլիոն դոլար է նվիրաբերել պատվաստանյութի հիմքում ընկած հետազոտությունների իրականացման համար: Այս առնչությամբ Աֆեյանը պարբերականի հետ զրույցում ասել է. «Մեծանալով` ես ունկնդրում էի նրա երաժշտությունը, և մի քանի հիշարժան երգեր կային»:
Աֆեյանի խոսքով՝ հասարակությունը mRNA-ի մասին իմացել էմիայն մարտ ամսին, երբ մեկնարկել են պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները: Այնուամենայնիվ, իրականում այստեղ «10-ամյա պատմություն կա, որը ենթադրում է միլիարդավոր դոլարների ներդրումներ, հարյուրավոր մարդկանց քրտնաջան աշխատանք, հարյուրավոր արտոնագրեր, որոնք բոլորն էլ ներկայացված են»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ-ում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութով:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկման վարչությունը հավանության էր արժանացրել Modernа ընկերության պատվաստանյութը, որը երկրորդն է կիրառման թույլտվություն ստացածների շարքում: Ամերիկյան վերահսկիչ մարմինը հաստատել էր նաև ամերիկյան Pfizer Inc և գերամանկան BioNTech SE ընկերությունների համատեղ արտադրանքը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01