Անտարկտիդան դադարել է լինել կորոնավիրուսային համաճարակից չտուժած միակ մայրցամաքն այն բանից հետո, երբ չիլիական գիտական կայանում 36 մարդու մոտ ախտորոշվել է COVID-19: Այս մասին տեղեկացնում է չիլիական Tercera պարբերականը` հղում տալով երկրի զինված ուժերին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Կորոնավիրուսային վարակի դեպքեր են հայտնաբերվել Անտարկտիդայում տեղակայված Bernardo O’Higgins Riquelme գիտական կայանում: Զինվորականների հայտարարության համաձայն՝ 36 մարդ կորոնավիրուսի թեստերի դրական պատասխան է ստացել: Ինչպես նշվում է, 36 վարակվածներից 26-ը զինծառայողներ են, իսկ 10-ը` կապալառու ընկերության աշխատակիցներ, որոնք պլանային աշխատանքներ են իրականացրել Անտարկտիդայի բազայում:
Հաղորդվում է, որ բոլոր վարակվածները բժշկական գիտական անձնակազմի կողմից տարհանվել են ախտանիշները ի հայտ գալուց հետո, իսկ ավելի ուշ հանձնել են PCR թեստեր: Նշվում է նաև, որ կորոնավիրուսով վարակված չիլիացի զինվորականների թիվը համապատասխանում է ամբողջ անձնակազմին, որն առաքելությամբ գտնվում էր արկտիկական բազայում: Նրանց տարհանումից հետո տարածքները ախտահանվել են:
Պարբերականի տվյալներով, Չիլիի ռազմածովային ուժերը տեղեկացրել են, որ Sargento Aldea նավի 208 հոգանոց անձնակազմում կորոնավիրուսի 3 դեպք հայտնաբերվելուց հետո անձնակազմը ամբողջովին անցել է պրոֆիլակտիկ կարանտինի: Նավը Bernardo O’Higgins Riquelme բազա էր այցելել նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 10-ը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01