«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Ռոբերտի Գալոյանի ընտրության արդյունքները:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ օրենքով սահմանված կարգով Դիանա Ռոբերտի Գալոյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում (դեկտեմբերի 17-ին) այս հարցն ընդգրկված էր, սակայն հարցը հանվեց օրակարգից, քանի որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ ռեկտորի ընտրությունների հետ կապված եղել է դատական հայց եւ եղել է դատարանի որոշում ընտրությունների իրականացումը կասեցնելու մասին՝ հաշվի առնելով խորհրդի եւ ընտրական գործընթացի հետ կապված խնդիրները:
Նա նշել էր, որ այդ ժամանակ դատարանի որոշմամբ նիստից ընդամենը 10 րոպե առաջ չեղյալ է համարվել դատարանի մյուս որոշումը: «Ընդ որում երկու դատարաններն էլ եղել են առաջին ատյանի դատարաններ: Այս պահին նաեւ կա ԿԳՄՍ նախարարության դեմ դատական հայց՝ կապված խորհրդի նիստում ընտրությունների հետ: հետեւաբար, ես կարծում եմ, որ առնվազն հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտություն կա այս հարցի շուրջ: Համաձայն եմ, որ 5 ամիսը բավականին երկար ժամանակ է, քանի որ խաթարվում է նաեւ կրթական գործընթացը, բայց մյուս կողմից հնարավոր է, որ դատարանի որոշման արդյունքում այդ որոշման մեջ փոփոխություն մտցնի: Նաեւ նախքան ընտրությունները խորհրդի ոկղմից նախարարությանն է ներկայացվել առաջարկ, որպեսզի բուհը վերակազմավորվի հիմնադրամի, քանի որ բոլոր բուհերը վերակազմավորված են հիմնադրամի եւ այդ կարգավիճակով նոր տեղի ունենան ռեկտորի ընտրություններ: Եթե բուհը վերակազմավորվի որպես հիմնադրամ, պետք է ստեղծվի նոր խորհուրդ եւ տեղի ունենան նոր ընտրություններ: Արդյունքում մի քանի ամիս հետո նոր գործընթաց ենք սկսելու»,-ասել էր Առաքելյանը:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44