Թուրքիայում ապաստանած սիրիահայ մի ընտանիքի մասին «Ակօս» թերթի հրապարակած հոդվածը մեծ արձագանք էր գտել Ստամբուլի հայկական համայնքում: Թերթում տպագրված հոդվածից հետո Ստամբուլի հայկական Բեզջյան վարժարանի ներկայացուցիչները շտապել են օգնության ձեռք մեկնել սիրիահայերին և հայտարարել, որ պատրաստ են անվճար կրթություն տալ փոքրիկներին:
«Ակօս»-ի թղթակիցը, մասնավորապես, պատմել էր, որ Սիրիայից Ստամբուլ գաղթած սիրիահայ ընտանիքը դժվարանում է իրենց երեխային դպրոցում գրանցել՝ բյուրոկրատական և ֆինանսական խնդիրների պատճառով:
Հոդվածում նաև նշվել էր, որ ընտանիքի հայրն ավելի վաղ օգնության խնդրանքով դիմել է փոխպատրիարք Արամ Աթեշյանին և մերժվել:
«Ինձ պետք չէ գումար, ինձ պետք է աշխատանք: Սակայն սրբազանն ասաց, որ ոչնչով չի կարող ինձ օգնել: Շատ զարմացած էի», - ասել է սիրիահայ փախստականը:
Բեզջյան հայկական վարժարանի խորհրդի ներկայացուցիչ Սևան Գյուրյունը, արձագանքելով այս նյութին, հայտարարել է, որ իրենք սիրով պատրաստ են ընդունել սիրիահայ փոքրիկներին:
Դպրոցը պատրաստակամություն է հայտնել օգնել երեխաների ծնողներին բյուրոկրատական բոլոր գործընթացներում, երեխաները նաև կօգտվեն դպրոցական տրանսպորտից և կրթօջախի սննդից:
Գյուրյունը նշել է, որ ֆինանսական խնդիրներ ունեցող ընտանիքների համար իրենց դպրոցում ոչ մի արգելք չի լինելու, ավելին ՝ սիրիահայ փոքրիկներին պատրաստ են անվճար կրթել:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44