Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «լայնամասշտաբ կիբերհարձակման» զոհ է դարձել այն բանից հետո, երբ հրապարակվել էր ընդդեմ Թուրքիայի դատավճիռը։ Այս մասին գրում է ֆրանսիական Challenges-ը։ ՄԻԵԴ կայքը դարձել էր անհասանելի՝ քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ վճռի հրապարակումից հետո։ «Այս փուլում տվյալների կորուստ չի նկատվել», - AFP-ին ասել էին դատարանի մամուլի ծառայությունից: Դատարանի մամուլի ծառայության փոխանցմամբ ՝ հարձակումը տևել է մինչև հաջորդ առավոտ: «Սա երկրորդ անգամն է, երբ ՄԻԵԴ-ը դառնում է կիբերհարձակման զոհ, «բայց սա մասշտաբային է եղել», - ասում են ՄԻԵԴ մամուլի ծառայությունից: Նշենք, որ Թուրքիայի դեմ ՄԻԵԴ վճռում ասվում էր, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի խախտումներ։ ՄԻԵԴ-ը Թուրքիայից պահանջել է նաև «անհապաղ» ազատել Սելահաթթին Դեմիրթաշին: Նշենք, որ ԺԴԿ նախկին համանախագահը կալանավորվել էր 2016թ․ նոյեմբերի 4-ին՝ «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» և նմանատիպ մեղադրանքներով։
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01