Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրի շրջանակներում պետական բյուջեից հատկացվել է 5.3 մլրդ դրամ: Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան դեռևս այս տարվա սեպտեմբերին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը՝ վկայակոչելով Կենտրոնական բանկին և Էկոնոմիկայի նախարարությանը: Սակայն, թե ինչպես է բաշխվել այս գումարը՝ որ տնտեսվարողը որքան է ստացել, Կառավարությունը չի հայտնում:
Առաջին ծրագրով տնտեսվարողներին օժանդակություն է տրամադրվել բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից նրանց տրամադրված վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման ու տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:
Կայքը խնդրել էր տրամադրել աջակցություն ստացած ընկերությունների ցանկն ու յուրաքանչյուր ընկերության ստացած աջակցության չափը, որի համար փոխվարչապետի գրասենյակը 30 օր ժամանակ էր պահանջել: Նոյեմբերի սկզբին գրասենյակից բանավոր, իսկ ավելի ուշ գրավոր պատասխանեցին, որ հրապարակվում է միայն աջակցություն ստացած ընկերությունների ցանկը: Իսկ աջակցության չափը կառավարությունը բանկային ու առևտրային գաղտնիք է համարում:
Սա վերաբերում է ոչ միայն առաջին ծրագրին, այլև՝ մնացած բոլոր ծրագրերին: Այսինքն՝ պետական բյուջեից տնտեսվարողներին գումար է տրամադրել աջակցության տեսքով, սակայն Կառավարությունը փակ է պահում տեղեկություններն՝ ըստ ընկերությունների ստացած աջակցության չափերի՝ այն համարելով գաղտնիք:
«Էկոնոմիկայի նախարարությունն ու Կենտրոնական բանկը տեղեկացրել են, որ այդ տեղեկատվությունը, համաձայն ՀՀ օրենսդրության, հանդիսանում է բանկային և առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվություն և առանց տնտեսվարող սուբյեկտի կամ ֆիզիկական անձի համաձայնության չի կարող հրապարակվել կամ տրամադրվել այլ անձանց»,- նշված է մեր հարցման պատասխանում:
Ի դեպ, թեև պատասխանում հղում է արվում ՀՀ օրենսդրությանը, սակայն չի հիմնավորվում, թե կոնկրետ որ օրենքով ու դրույթով է դա գաղտնիք համարվում:
Էկոնոմիկայի նախարարության կայքում, ըստ առանձին ծրագրերի, հրապարկված են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում աջակցություն ստացած տնտեսվարողների ցանկերը՝ առանց աջակցության չափերի: Տնտեսական աջակցության ծրագրերը 12-ն են: Սա չի ներառում սոցիալական ծրագրերը, որի շրջանակներում անհատներին տրամադրվել է միանվագ դրամական օգնություն:
Միայն առաջին ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 1000-ը: Ընդ որում՝ հրապարակվել են միայն այն ընկերությունների անունները, որոնք գրավոր համաձայնություն են տվել, որ իրենց անունները հրապարակվեն որպես աջակցության այս ծրագրից օգտվող տնտեսվարողներ:
Հատկանշական է, որ այս ցանկում կան և՛ հայտնի խոշոր տնտեսվարողներ, և՛ փոքր շրջանառություն ունեցող: Մասնավորապես, այս ցանկում են ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների մի մասը՝ «Ալեքս տեքստիլ», «Ալեքս հոլդինգ», «Ալեքս ընդ հոլդինգ», «Սիթի» ՍՊԸ-ները: Ընդ որում՝ այս ընկերությունների անունները ցանկում հանդիպում են երեք անգամ: Եվ պարզ չէ՝ այս ցանկը կազմողների ու հրապարակողների անփութության արդյու՞նքն է, թե՞ այդ ընկերությունները երեք անգամ են օգտվել ծրագրից:
Առաջին ծրագրի շրջանակներում խոշոր և առավել հայտնի ընկերությունների շարքում են SAS սուպերմարկետների ցանցը շահագործող «Սաս-գրուպ» ՍՊԸ-ն, «Զիգզագ» ՍՊԸ-ն, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ն, Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն և բազմաթիվ այլ ընկերություններ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44