Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Մարգարյանին: Կուսակցությունների ղեկավարներն իրենց անհանգստությունն են փոխանցել երկրում և նրա սահմաններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ այն համարելով չափազանց մտահոգիչ և վտանգավոր: Նրանք ընդգծել են ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման հրատապությունը՝ նշելով, որ մեր երկրի առջև ներկայումս ծառացած սպառնալիքների պարագայում հապաղումը կարող է ավելի լուրջ վտանգների հանգեցնել: Հայտնելով, որ պաշտպանում են Հանրապետության նախագահի՝ ազգային համաձայնության անցումային կառավարության ձևավորման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկությունը, նրանք ստեղծված իրավիճակում կարևոր են համարել Հանարապետության նախագահի դերը: Առաջարկ է հնչել կազմակերպել ավելի լայն ձևաչափով հանդիպում իրավիճակից դուրս գալու ուղիները քննարկելու համար: Անդրադառնալով ներկայացված մտահոգություններին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է իրավիճակն օրենսդրական ճանապարհով, սահմանադրական եղանակով հանգուցալուծելու կարևորությունը: Մեր երկրի առջև ծառացած լրջագույն ու բազմաբնույթ մարտահարվերների հաղթահարման համար նախագահը կարևորել է պետական ինստիտուտների կայացումը, պետական մտածողությունն ու պետական կարգապահությանը: Անդրադառնալով ավելի լայն ձևաչափով հանդիպման առաջարկին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ կողմ է ցանկացած ձևաչափով քննարկումներին՝ ավելացնելով, որ պատրաստ է ամեն ջանք գործադրել բոլոր կողմերին մեկ սեղանի շուրջ հավաքելու համար։ «Այսօր ամենակարևորն այս իրավիճակը հաղթահարելն է, որպես երկիր և ժողովուրդ դրանից արժանապատվորեն դուրս գալը»,- ասել է Հանրապետության նախագահը: Դրանից հետո Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի գլխավորությամբ: Կուսակցության ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են փոխանցել ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունները և խոսել իրավիճակից դուրս գալու և մարտահրավերները հաղթահարելու ուղիների մասին: Կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը նշել է, որ իրենք համակարծիք են երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի կարգավորման վերաբերյալ Հանրապետության նախագահի առաջարկած քայլերին:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44