Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.947 մլրդ դոլար: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների՝ մեկ ամսում՝ նոյեմբերի ընթացքում, պետական պարտքը նվազել է մոտ 29 մլն դոլարով։
Իսկ տարեսկզբի համեմատ պետական պարտքն ավելացել է 606 մլն 900 հազար դոլարով։ Ի դեպ, ըստ որոշ կանխատեսումների՝ այս տարեվերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կկազմի 8.850 մլրդ դոլար, իսկ 2021 թվականի վերջում՝ 9.215 մլրդ դոլար: Նման կանխատեսումներ առկա են Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի հիմքում:
Բացի այս, կանխատեսվում է նաև, որ հաջորդ տարի ավելանալու է պետական պարտքը, ըստ այդ կանխատեսումների՝ 365 մլն դոլարով: Այս ընթացքում գործադիրը ներգրավելու է նոր արտաքին վարկեր ու ներքին պարտք՝ զուգահեռաբար մարելով նախկինում ունեցած պարտավորությունները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտաքին պարտքը 6 մլրդ դոլար է, որը 34.6 մլն դոլարով ավելացել է՝ հոկտեմբերի համեմատ: Այս տարվա նոյեմբերի վերջի դրությամբ ներքին պարտքը նվազել է 63.5 միլիոնով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55