ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են «Վարդենիս նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կադրերի տեսուչի կողմից հոգեկան ֆունկցիաների խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցելու հնարավորությունից զրկված անձին աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի հանգամանքները: ՀԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վարդենիս քաղաքի 65-ամյա բնակչուհին, հանդիսանալով «Վարդենիս նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կադրերի տեսուչ, իր պաշտոնեական դիրքը օգտագործելով, «Թեթեւ աստիճանի մտավոր հետամնացություն եւ վարքային խանգարումներ F-70 սակավամիտ անձնավորություն» ախտորոշմամբ՝ նշված ՊՈԱԿ-ի բնակչուհուն նույն կազմակերպության տարածքում իր կողմից բացված մթերային խանութում առանց աշխատանքային պայմանագրի ընդունել է աշխատանքի՝ որպես վաճառողուհի, ով 2002-2018թթ. ընթացքում աշխատել է նշված խանութում շաբաթվա հինգ օրերին՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 17:30-ն ընկած ժամանակահատվածում, առանց ընդմիջման: 65-ամյա կինը, օգտվելով ՊՈԱԿ-ի բնակչուհու վիճակի խոցելիությունից՝ չի վարձատրել նրան՝ ենթարկելով աշխատանքային շահագործման: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 65-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի (Երեխայի կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը) 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, եւ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44