ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 7-րդ մրցույթ-փառատոնի լավագույն տասը մասնակիցների պարգեւատրման արարողությունը: Պատվոգրերը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը եւ մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը: Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, շնորհավորելով պատանի կոմպոզիտորներին, նշել է, որ, չնայած տարին մեզ համար դժվար, բարդ եւ ողբերգական էր, բայց գտնվել են մարդիկ, որոնք ունեցել են ստեղծագործական աշխատանքը չընդհատելու խիզախություն: «Արվեստագետի ճանապարհը չի կարող հեշտ լինել. այն դժվարությունների եւ որոնումների ճանապարհ է: Հետեւողականությունը, լավատեսությունը եւ հաջողության հասնելու համառությունն են ապահովում արդյունք»,- նշել է նախարարի տեղակալը` պատանի կոմպոզիտորներին մաղթելով ստեղծագործական ձեռքբերումներ: Մրցույթ-փառատոնն անցկացվում է 7-րդ տարին անընդմեջ` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երեւանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ եւ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ: Միջոցառումն այս տարի կազմակերպվել է առցանց ձեւաչափով: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի որոշվել է մրցույթի տեղերը հատկացնել լավագույն 10 մասնակիցներին` չառանձնացնելով մրցանակային տեղեր: Ընտրված պատանի կոմպոզիտորների` Արաքս Աշճյանի, Գրիգորի Բալասանյանի, Արիանա Վարդանյանի, Սարգիս Առաքելյանի, Արմեն Գեւորգյանի, Սյուզաննա Աղամալյանի, Ռուբեն Ավագյանի, Էդգար Մխիթարյանի, Ալեքսանդր Տոնիկյանի եւ Էդուարդ Ալլեքսանյանի ստեղծագործությունները մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մեկ միասնական տեսանյութով հեռարձակվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Հայաստանի կոմպոզիտորների միության մշակութային հարթակներում:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44