Ուրբաթ օրն արաբական կոալիցիան հայտարարել է, որ Կարմիր ծովի հարավային մասում ծովային ականը խոցել է մի առևտրական նավ, հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:
Սաուդյան Արաբիայի «Ալ-Իխբարիա» պաշտոնական հեռուստաալիքի կողմից հրապարակված հայտարարության մեջ՝ արաբական կոալիցիան նշել է, որ ծովային ականը տեղադրվել է Եմենի հութիական «Անսարալլահ» շարժման կողմից:
Ինչպես տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, ծովային ականը նյութական վնաս է հասցրել նավին՝ առանց մարդկային կորուստներ պատճառելու:
Կոալիցիայի հայտարարության մեջ ասված է. «Հութիները շարունակում են ծովային ականներ տեղադրել ծովի հարավային շրջաններում և Բաբ ալ-Մանդաբում, ինչը կարող է սպառնալ ծովային նավարկությանը տարածաշրջանում»:
Ավելի վաղ կոալիցիան հայտարարել էր, որ ոչնչացրել է մի շարք ծովային ականներ, որոնք տեղադրվել էին հութիների կողմից, վերջին օրվա ընթացքում:
«Վերջին քսանչորս ժամվա ընթացքում հայտնաբերվել են իրանական արտադրության ականներ», - ասվում է հայտարարության մեջ՝ առանց դրանց գտնվելու վայրի մասին այլ մանրամասներ հաղորդելու:
Կոալիցիան հավելել է, որ ոչնչացրել է 175 ծովային ական, որոնք տեղադրվել են հութի զինյալների կողմից:
Նշենք, որ 2015 թվականի մարտից Սաուդյան Արաբիան գլխավորում է արաբական և իսլամական երկրների ռազմական դաշինքը՝ ի պաշտպանություն Եմենի կառավարության՝ մայրաքաղաք Սանաան վերականգնելու և Հյուսիսային ու Արևմտյան Եմենի հսկայական տարածքները վերականգնելու իր ջանքերին, որոնք 2014 թվակնի վերջից անցել են հութիների վերահսկողության տակ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01