Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը հոսպիտալացվել է թոքաբորբով, ընդ որում, կորոնավիրուսի ախտորոշման բոլոր թեստերի արդյունքները բացասական են եղել: Այս մասին ուրբաթ հաղորդել է Չեռնոգորիայի առաջնորդի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Հաղորդվում է, որ բժիշկների խորհրդով Ջուկանովիչը բուժվում է թոքաբորբից: «Մինչ այս պահը արված բոլոր թեստերը, այդ թվում` այսօր, ցույց են տվել, որ նա COVID-19 չունի: Բոլոր կենսական ցուցանիշները կայուն են, նա անարգել կատարում է իր նախագահական պարտականությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ: Չեռնոգորիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ամենաբարդերից մեկն է աշխարհում, եթե հաշվի առնել վարակվածների միջին թիվը 100 հազար բնակչի հաշվով: 600 հազար բնակչություն ունեցող երկրում գրեթե 46 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացել է 652 մարդ: Չեռնոգորիայի իշխանությունները Եվրոպայում վերջին հայտարարեցին կորոնավիրուսի հայտնաբերման մասին երկրում: Մայիսի 25-ին` տուրիստական սեզոնին եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, կառավարությունը հայտնեց վարակի նկատմամբ լիակատար հաղթանակի մասին` երկիրը «կորոնավիրուսից ազատ գոտի» հայտարարելով: Չնայած վարակման նոր դեպքերին` Չեռնոգորիայի իշխանությունները բացել են սահմանները` զբոսաշրջիկներին պարտավորեցնելով թեստ հանձնել երկիր մուտք գործելուց առաջ:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34