Ֆրանսիայում հաստատվել է Մեծ Բրիտանիայում վերջերս հայտնաբերված կորոնավիրուսի ավելի վարակիչ տարբերակի առաջին դեպքը: BBC-ն տեղեկացնում է, որ Ֆրանսիայի Առողջապահության նախարարության տվյալներով տվյալ անձը Ֆրանսիայի քաղաքացի է, ով ժամանել էր Լոնդոնից դեկտեմբերի 19-ին: Վարակը հաստատվել է դեկտեմբերի 21-ին բուժհաստատությունում թեստավորում կատարելուց հետո: Ըստ նախարարության՝ քաղաքացու մոտ վարակը եղել է առանց ախտանշանների և ներկայում նա ինքնամեկուսացված է տանը: Այլ երկրներ նույնպես հայտնել են կորոնավիրուսի նոր տարբերակի մասին: Նախօրեին Ճապոնիայում 5 ուղևորի մոտ է հաստատվել, որոնք եկել էին Մեծ Բրիտանիայից: Ավելի վաղ նման դեպքերի մասին տեղեկացվել էր Դանիայում, Ավստրալիայում և Նիդերլանդներում: Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս մեկ նոր հիմնամանրէ, որը երկիր է բերվել Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Այդ նոր տեսակն անհանգստություն է առաջացնում, որովհետև այն ավելի ինտենսիվորեն է փոխանցվում, եւ ավելի ուժեղ է մուտացիայի ենթարկվել ավելի վաղ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված հիմնամանրէից:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44