Գերմանիայում դեկտեմբերի 27-ին սկսվել է Sars-CoV-2 կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը. առաջինը պատվաստում են տարեցներին և ծերանոցների աշխատողներին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Գերմանիայում առաջին պատվաստումը պաշտոնապես տեղի է ունեցել նախօրեին Սաքսոնիա Անհալթում։ Այնտեղ պատվաստել են 101-ամյա Էդիթ Կվոյցալային, սակայն դա արվել է բացառության կարգով. պաշտոնապես պատվաստումների արշավը սկսվում է դեկտեմբերի 27-ին: «Առաջին վարակվածը 101 տարեկան էր, հաջորդները նույնպես 100-ից բարձր տարիքի էին։ Այսպիսով առաջին երեք վարակվածները 100-ից բարձր տարիքի էին … Ես խոսել եմ մեր առաջին պատվաստված տիկին Հազեյի հետ, նա լավ է, նա շատ լավ է տարել ամեն ինչ, պատմել է, որ ցավեր չի զգացել», – Welt հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բեռլինի առողջապահական գծով սենատոր Դիլեկ Կալայչին: Կալայչին այցելել է Բեռլինի ծերանոց, որտեղ պատվաստում է իրականացվում։ 97 կենվորից պատվաստվելուն համաձայնել է 90 մարդ։ 80-ից բարձր տարիքի քաղաքացիները, ծերանոցների կենվորները և նրանց սպասարկող անձնակազմը Գերմանիայում պատվաստումների առաջին գերակա խումբն են։ Պատվաստումն իրականացվում է ծերանոցներում, դրա համար այնտեղ են մեկնում շարժական խմբերը։ Pfizer/BioNTech պատվաստանյութի առաջին խմբաքանակները սկսել են Գերմանիա մատակարարվել այս շաբաթ Եվրամիությունում դրա գրանցումից հետո: Առաջին խմբաքանակի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 100 հազար դեղաբաժին, ընդամենը մինչեւ տարեվերջ Գերմանիան ակնկալում է ստանալ Pfizer/BioNTech պատվաստանյութի 1,3 մլն դեղաբաժին: Զանգվածային պատվաստումների համար ամբողջ երկրում ստեղծվել են ավելի քան 400 պատվաստման կենտրոններ, որոնք սարքավորված են խոշոր օբյեկտներում, ինչպիսին են հին օդանավակայանները, ցուցահանդեսային համալիրները, համերգասրահները, փակ մարզադաշտերը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01