90 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր, դրամատուրգ, երգիծաբան, Հայաստանի գրողների միության անդամ Սուրեն Մուրադյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի գրողների միությունը.
«Անգնահատելի է նրա ավանդը հայ գրականության մեջ: Նրա ստեղծագործությամբ կրթվել են սերունդներ:
Սուրեն Մուրադյանը ծնվել է 1930 թվականի նոյեմբերի 26-ին Լոռու Ակներ գյուղում:
Աշխատել է մի շարք գրական պարբերականներում, ՀՀ ազգային ռադիոյում: Հրատարակել է մանկական, քնարական, երգիծական շուրջ 130 անուն գիրք, որոնց մեծ մասը թարգմանվել է աշխարհի մի շարք լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, ֆրանսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, արաբերեն, պարսկերեն, վրացերեն և այլն: Նրա բանաստեղծություններով տարբեր սերնդի կոմպոզիտորներ ստեղծել են 250-ից ավելի մանկական, էստրադային երգեր, մանկական օպերաներ, իսկ հեքիաթներն ու պիեսները հնչել են ռադիոյով և հեռուստատեսությամբ, բեմադրվել ոչ միայն հայաստանյան թատրոններում:
Նա կատարել է թարգմանություններ ռուս մանկագիրների ստեղծագործություններից:
Սուրեն Մուրադյանի գրականությունն ըստ արժանվույն գնահատվել է, և նա արժանացել է պետական բարձր պարգևների՝ Մովսես Խորենացի մեդալի և մի շարք գրական մրցանակների:
Սուրեն Մուրադյանի՝ վաստակաշատ բազմաժանր գրողի, սիրված մանկագրի, հարգված մտավորականի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների, գրչընկերների, բոլոր հարազատների սրտերում»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01