Թուրքիայում դատարանը 92 մեղադրյալի, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան բանակային պաշտոնյաների, 2016-ին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար դատապարտել է ցմահ ազատազրկման, Anadolu պետական լրատվական գործակալությանը հղումով գրում է Reuters-ը։
Առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի ցմահ ազատազրկման են դատապարտվել 12 ամբաստանյալներ։
Անցյալ ամիս դատարանը առանձին դատավճիռներ էր կայացրել պետական հեղաշրջման փորձի առաջնորդների նկատմամբ։ Մոտ 292 000 մարդ է ձերբակալվել «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի կասկածանքով, որին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է ռազմական հեղաշրջան փորձը կազմակերպելու համար։ Նրանցից գրեթե 100 հազարը բանտարկվել են մինչև դատը, Anadolu-ն մեջբերել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքը:
Պետական հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել կամ պաշտոնից հեռացվել է շուրջ 150 000 պետական ծառայող։ Ավելի քան 2500 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել, իսկ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 20 833 մարդ հեռացվել է բանակից։
2016 թվականին կառավարության տապալման փորձի ժամանակ սպանվել է ավելի քան 250 մարդ։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01