Ուկրաինայի գրողների ազգային միությունն (ՈւԳԱՄ) իր հրատարակություններում որոշում է կայացրել դադարեցնել այն երկրների հեղինակների ստեղծագործությունների հրատարակումը, որոնք քվեարկությամբ ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում «դեմ են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը», դրանց թվում են Ռուսաստանը, Բելառուսը, Սերբիան եւ Չինաստանը, միության համապատասխան որոշումը հրապարակել է «Ուկրաինական գրական թերթը»:
«Ուկրաինայի գրողների ազգային միության քարտուղարության նիստին որոշում է կայացվել դադարեցնել այն երկրների գրողների ստեղծագործությունների հրապարակումը, որոնք ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում դեմ են քվեարկում Ուկրաինայի տարածքային ամբողջականության: Ներկայացվում է այդ երկրների ցուցակը. Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Վենեսուելա, Հայաստան, Զիմբաբվե, Իրան, Կամբոջա, Ղրղզստան, Չինաստան, ԿԺԴՀ, Կուբա, Լաոս, Մյանմար, Նիկարագուա, Սերբիա, Սիրիա, Սուդան»,- ասված է տեքստում:
Ընդգծվում է, որ բացառություն կարող է լինել «կյանքից հեռացած դասականների», ինչպես նաեւ այն երկրների ժամանակակից գրողների ստեղծագործությունների համար, ովքեր հրապարակավ պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ դատապարտում են Ռուսաստանի Դաշնության ագրեսիան»:
Բացի այդ, որոշում է կայացվել Ուկրաինայի մշակույթի եւ տեղեկատվական քաղաքականության նախարարությանը, Պետական հեռուստառադիոյի կոմիտեին, Գրքի ուկրաինական ինստիտուտին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ուկրաինական ինստիտուտին, Գրքերի հրատարակիչների ու գրքեր տարածողների ուկրաինական ասոցիացիային ծանոթացնել այս որոշման հետ:
«Որոշվել է նաեւ դադարեցնել հավելվածում նշված երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համատեղ ակցիաներ (ստեղծագործական երեկոներ, կլոր սեղաններ, համաժողովներ եւ այլն) անցկացնելու պրակտիկայից եւ թույլ չտալ, որպեսզի ՈւԳԱՄ-ի անդամները մասնակցեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային կողմ հանդես եկող երկրների ներկայացուցիչների նախաձեռնած ցանկացած գրական եւ գեղարվեստական միջոցառումներին»,- ասվում է հայտարարության մեջ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01