ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև 2021թ. մարտի 31-ը երկարաձգել է որոշ կատեգորիաների աշխատանքային այցագրերի տրամադրման դադարեցման մասին որոշման գործունեության ժամկետը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, որոշումը կայացվել է կորոնավիրուսային համավարակի տնտեսական հետևանքներով պայմանավորված:
Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությունում ասվում է, որ անհրաժեշտության դեպքում ժամեկտը կարելի է երկարաձգել նայի մարտի 31-ից հետո:
Թրամփը շեշտել է, որ համավարակը շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ ամերիկացիների եկամտի աղբյուրների վրա: Սպիտակ տան ղեկավարը արգերլքի վերաբերյալ որոշումը ստորագրել է 2020 թվականի ապրիլին և հունիսին: Դրանցից առաջինով Թրամփը 60 օրով արգելել էր գրին քարտեր տրամադրել դիմորդների կատեգորիաների մեծ մասին: Հունիսին այս արգելքը երկարաձգվել էր մինչ դեկտեմբերի վերջ: Բացի այդ, մինչև դեկտեմբերի 31-ը դադարեցվել էր այցագրերի H-1B, H-2B, H-4, L տիպերի և J կարգի փաստաթղթերի մեծ մասի տրամադրումը: Բոլոր այդ այցագրերն իրավունք են տալիս աշխատել ԱՄՆ-ում: ԱՄՆ նախագահն իր գործողությունները բացատրել է ամերիկացիների համար աշխատատեղեր փրկելու ցանկությամբ:
Ինչպես նշում է Reuters- ը, շատ ընկերություններ դեմ են այդ միջոցառումներին: Ըստ Reuters-ի, այդ սահմանափակումները քննադատել Է նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը, սակայն նա դեռ չի հստակեցրել, թե արդյոք մտադիր է չեղյալ հայտարարել այդ որոշումը պաշտոնը ստանձնելուց հետո:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01