Այսօր՝ հունվարի 1-ին, ժամը 07։20-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ դարձած անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի փոխանցմամբ, անհայտ մակնիշով եւ համարանիշով ավտոմեքենան բախվել է Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ 31-ամյա Նորիկ Մարտիրոսյանի վարած VAZ 2108 մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետեւանքով Ն․ Մարտիրոսյանն ու նրա համագյուղացի 23-ամյա Գրիգոր Մարտիրոսյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորները հարազատ եղբայրներ են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր 07։36-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթից Մասիս քաղաք տանող ավտոճանապարհին՝ «Կոնտինենտալ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01