Չորս մարդ, այդ թվում՝ Թուրքիայի երկու քաղաքացի, զոհվել են շաբաթ օրը Սոմալիում, երբ մահապարտ-ահաբեկիչը ռումբ է պայթեցրել կառուցվող Մոգադիշու-Աֆգոյե մայրուղու մի հատվածում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ France-Presse-ին հղումով:
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջուի խոսքով՝ բացի զոհերից, ևս 14 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նշվում է՝ ահաբեկչության թիրախում եղել են թուրք ինժեներները, որոնք մասնակցում էին երթուղու կառուցմանը: Տեղի ոստիկանության խոսնակ Մոհամեդ Իբրահիմը հայտնել է, որ անվտանգության ծառայության աշխատակիցները կրակ են բացել մահապարտ-ահաբեկչի ուղղությամբ, սակայն վերջինս հասցրել է մոտենալ մի խումբ մասնագետների:
Սոմալիի իշխանություններն արդեն հայտարարել են, որ հարձակման հետևում կանգնած է իսլամիստական «Ալ-Շաբաբ» խմբավորումը: Մոգադիշու-Աֆգոյե մայրուղու նախագիծը համաֆինանսավորվում է Թուրքիայի և Քաթարի կողմից: Այս ճանապարհի վրա վերջին վեց ամիսների ընթացքում ահաբեկչական հարձակումներ պարբերաբար իրականացվել են «Ալ-Շաբաբի» զինյալների կողմից:
Հիշեցնենք՝ Թուրքիան Սոմալիի տնտեսության ամենամեծ ներդրողն է՝ ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով: Թուրքական ընկերությունները վերահսկում են միջազգային օդանավակայանը և Մոգադիշու ծովային նավահանգիստը: 2016-ին Անկարան Սոմալիի մայրաքաղաքում բացել է դեսպանատների համալիր, որն ավելի մեծ է, քան ցանկացած այլ թուրքական դեսպանատուն: Մոգադիշուի հենակետերից մեկում թուրք հրահանգիչները կադրեր են պատրաստում հատուկ նշանակության ջոկատների և Սոմալիի ոստիկանության համար:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01