Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների գրանցումն սկսվում է երկուշաբթի օրվանից` բանկային և ֆինանսական ոլորտի աշխատակիցների, ինչպես նաև դաշնային, տարածաշրջանային և քաղաքային մակարդակների պետական մարմինների և բյուջետային հաստատությունների աշխատակիցների համար: Այս մասին իր բլոգում հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա հավելել է, որ պատվատումների կետերն աշխատում են ամենօրյա ռեժիմով՝ առանց հանգստյան օրերի:
Հիշեցնենք՝ Մոսկվայի իշխանությունները մոտ ապագայում նախատեսում են 6-7 միլիոն մարդու պատվաստել կորոնավիրուսի դեմ: Քաղաքապետի խոսքով՝ պատվաստում ստանալուց հետո մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն կունենան վերադառնալ «առանց սահմանափակումների կյանքի»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը՝ դեկտեմբերի 16-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել էր, որ ռուս գիտնականները աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 26 տարբերակների ստեղծման վրա:
Sputnik V-ն, որը մշակվել է Գամալեյայի կենտրոնի մասնագետների կողմից, դարձել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում և Ռուսաստանում: Այն գրանցվել էր օգոստոսի 11-ին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01