ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատողների ամենամյա արձակուրդի, աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները կարգավորող նախագիծը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Ըստ նախագծի՝ առաջարկվում է 36-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների աշխատաժամանակի ռեժիմը կարգավորել ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով։ Հաշվի են առնվելու ուսումնական գործընթացի մասնակիցների անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքի կատարումը, որը չի կարող գերազանցել շաբաթական աշխատաժամանակի տևողության կեսը, ինչպես նաև մասնագետի անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքներին նախապատրաստվելու, ստացված արդյունքների մշակման, վերլուծության, փաստաթղթերի լրացման, որակավորման բարձրացման համար պահանջվող ժամանակը: Աշխատաժամանակի հաշվարկը կատարվում է՝ ըստ նախադպրոցական կրթական հաստատություններում (խմբերում) սաների մինչև 12 ժամ մնալու իրողության։ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում էլ աշխատաժամանակի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր դաստիարակի կողմից դասավանդման աշխատանքի կատարումը` յուրաքանչյուր շաբաթ 36 ժամվա հաշվարկով։ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատաժամանակի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր դաստիարակի դասավանդման աշխատանքի կատարումը` յուրաքանչյուր շաբաթ 43 ժամվա հաշվարկով: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների երաժշտության դաստիարակների (երաժշտական ղեկավարների) համար սահմանվում է աշխատանքային տարբերվող ռեժիմ՝ շաբաթական 24 ժամ։ Նշենք, որ ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանված են ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման 5-րդ հավելվածով: Վերոնշյալ հավելվածում բացակայում են մանկավարժական որոշ աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները, ինչպես նաև ներառված չէ նախադպրոցական ուսումնական հաստատությունների 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դաստիարակների աշխատաժամանակի ռեժիմը: Ըստ այդմ՝ առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 201-Ն որոշման 5-րդ հավելվածում՝ ներառելով համապատասխան կարգավորումները։ Նախագիծը e-draft.am հարթակում հրապարակվել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։ Շահագրգիռ կառույցները, մասնագետներն ու քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ներկայացնել մինչև 2021 թվականի հունվարի 15-ը։
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44