Politik.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն երեկ չմասնակցեց Սուրբ Ծննդյան տոնի պատարագին, որը անցկացնում էր Գարեգին Բ․ Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Իհարկե, սա պարտադիր բնույթ չկրող բան է․ ի վերջո, Հայաստանն աշխարհիկ պետություն է, և երկրի ղեկավարի համար պարտադիր չէ, որ լինի Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ։ Սակայն դեռ առաջին նախագահի ժամանակներից հաստատված ավանդույթը յուրահատուկ իմաստ ուներ, և խորհրդանշում էր ազգային միասնություն։
Պաշտոնապես իհարկե վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարեց, որ Փաշինյանը ինքնամեկուսացել է կորոնահամաճարակային իրավիճակով պայմանավորված, բայց դե բոլորս ենք հասկանում, որ Սյունիքի և Եռաբլուրի դեպքերից հետո նա չէր գնա հանրային տրամադրությունների ավելի սրացման։ Իհարկե վարչապետ Փաշինյանը լրագրող Նիկոլ չէր լինի, եթե իր ներսում եղածը, հոգու տվայտանքները որևէ կերպով չարտահայտեր, այն էլ՝ «կծողական» տոնով և նա գրեց ստատուս «խոզերի առաջ մարգարիտներ շաղ չտալու և սրբությունը շներին չտալու» մասին։
Թե ովքեր են խոզերն ու շները, թերևս մի օր կրոնա-աստվածաբանական դեգերումների մեջ գտնվող ՀՀ վարչապետը կբացատրի, սակայն փախուստը հարցի լուծում չէ։ Հատկապես, երբ հունվարի կեսերին նա հանդիպելու է Պուտինի ու Ալիևի հետ, իսկ այդ հանդիպումից խույս տալը, նույնիսկ կորոնավիրուսի պատրվակով, առնվազն անմտություն կլինի և արդյունքում ծիծաղի առարկա կդառնա երկիրը և ժողովուրդը։ Քաղաքականությունն ի դեպ, հատկապես մեծ խաղացողների հետ գործ բռնելիս, նման «խաղեր» չի սիրում և դա համարում է «էժան շառլատանություն»»։
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44