Մոսկվայից Երեւան բժիշկներով հատուկ ինքնաթիռ է ժամանել` Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստեր անցկացնելու համար, ովքեր պատրաստվում են թռչել Մոսկվայում կարեւոր բանակցությունների համար, հայտնում է @ wargonzo տելեգրամ ալիքը` վկայակոչելով աղբյուրները Ռուսաստանի անվտանգության ուժերում:
«Մոսկվացի մասնագետները պետք է կորոնավիրուսի համար արյան նմուշներ վերցնեն Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից, ովքեր պատրաստվում են թռնել Մոսկվա կարեւոր բանակցությունների համար: Դատելով նրանից, թե որքան ուշադրություն է հատկացվում այս ընթացակարգին` մենք խոսում ենք ամենաբարձր մակարդակի խորհրդատվությունների մասին: @Wargonzo նախագծի համաձայն` գործընթացը գտնվում է ռուսական հատուկ ծառայություններից մեկի վերահսկողության տակ»:
Նշվում է, որ Մոսկվայում հանդիպումների ընթացքում նրանք կարող են քննարկել Նախիջեւան միջանցքը:
«Ըստ @wargonzo նախագծի ունեցած տեղեկատվության, որն այն ստացել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրներից, Ադրբեջանի պատվիրակությունը եւս պատրաստվում է այցելել Մոսկվա: Բանակցությունների առարկա կարող է լինել միջանցքի բացումը Ադրբեջանի եւ Նախիջեւանի կողմից վերահսկվող տարածքների միջեւ: Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման մասին համապատասխան կետը ներառվել էր նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում: Սակայն կոնկրետ մեխանիզմներ դեռ մշակված չեն »:
Ռուս բժիշկների ժամանման մասին տեղեկատվությունը հաստատել է նաեւ News Media հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրիելյանովը: «Փաշինյանի` Մոսկվա առաջիկա այցի մանրամասները: Բժիշկները վերցրել են վարչապետի արյան նմուշներն անալիզների համար եւ նա խիստ կարանտինի մեջ է: Ռուս բժիշկները չեն հավատացել Փաշինյանի անձնական բժշկի` կորոնավիրուսի դեմ հակամարմինների առկայության մասին փաստաթղթերին: Կանցկացնեն իրենց սեփական թեստերը: Բացի այդ, անալիզները ցույց կտան այս կամ այն շեղումների առկայությունը Փաշինյանի մոտ: Այս ամբողջ խիստ ընթացակարգը տեղի է ունենում այն պատճառով, որ Փաշինյանն առաջարկել է բանակցություններ վարել Ալիեւի հետ Մոսկվայում: Ստույգ տեղեկություններ չկան, թե ինչ է պատրաստ ստորագրել Հայաստանի վարչապետը: Նրան անկյուն են քշել եւ հանուն փրկության, կարծում եմ, նա ամեն ինչի կգնա»:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44