Դեկտեմբերի 16-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ անհետ կորել է շուրջ 60 զինծառայողներից բաղկացած մի ստորաբաժանում։ Ավելի ուշ թշնամին տեսանյութ տարածեց, որտեղից պարզ դարձավ, որ նրանք գերի են ընկել: Գյումրեցի Մարիամ Գևորգյանը, ում ամուսինը՝ Ս.Մ-ն, գերիների թվում է, 168.am-ին հայտնեց, որ տեսել է տեսանյութերը, թե ինչպես են ամուսնուն ու մյուսներին գերի վերցնում: «Ամուսնուս հետ այս ընթացքում չեմ խոսել: Ինքը Շիրակի մարզի 62 գերիների մեջ է: Վերջին անգամ խոսել եմ դեկտեմբերի 13-ի առավոտյան ժամը 10:00-ին, ասում էր, որ պատրաստվում են իջնել դիրքերից, և դրանից հետո ուղիղ 5 օր մենք տեղեկություն չենք ունեցել, ո՛չ մի զանգ, ո՛չ մի բան, հետո հարևանները վիդեոն բերեցին՝ տեսա, որ գերի է»,- ասաց տիկին Մարիամը՝ հավելելով, որ անհամբեր սպասում է ամուսնու վերադարձին, որպեսզի միասին կարողանան հասնել իրենց նպատակներին: «Նախատեսել ենք բնակարան գնել, սպասում եմ՝ ամուսինս վերադառնա, ու մենք միասին ժամանակի ընթացքում իրականացնենք այդ երազանքը»,- նշեց նա: Մարիամի փոխանցմամբ՝ ամուսնու բացակայության ժամանակ ինքն ու երեխաները սոցիալական խնդիրների առջև են կանգնել, ունեն հագուստի, սննդի և գումարի կարիք: «Երեք անչափահաս երեխա ունեմ (12,10 տարեկան տղա և 2 տարեկան՝աղջիկ), ապրում ենք վարձով, խոնավ բնակարանում: Տան վարձն ամիսը 15.000 դրամ է, կոմունալ ծառայությունների պարտքերը մի կերպ կարողանում եմ վճարել նպաստի գումարով, չեմ նայում՝ երեխաներին գումար կմնա՞, թե՞ չի մնա, ես պարտք չեմ սիրում: Այս պահին ունենք և՛ հագուստի, և՛ սննդի, և՛ գումարի կարիք»,- ասաց մեր զրուցակիցը: Ընտանիքին օգնել կարող եք՝ դրամական փոխանցում կատարելով Մարիամ Գևորգյանի անունով գործող՝ նշված հաշվեհամարին. «Արդշինբանկ»՝ 2478900814550000:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44