Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցին:
Ըստ Արա Աբրահամյանի՝ այդ փաստաթուղթը, որ հրապարակել է սոցցանցում Փաշինյանը, հայոց պետականությանն ու մեր ժողովրդին վնաս հասցնող հայտարարության «առաջնահերթ» կետերն են, որոնք, ըստ երեւույթին, նոր համաձայնագրի հիմքը կդառնան:
Արա Աբրահամյանը թվարկել է նաև այն հարցերը, որոնք մտահոգում են իրեն:
«Ինչո՞ւ և ինչո՞վ եք Դուք հիմա Ռուսաստան մեկնում: Էլ ի՞նչ եք պատրաստվում ստորագրել, ինչի՞ շուրջ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերել:
Ինչո՞ւ եք այդքան շահագրգռված շուտափույթ ամեն ինչ հանձնելու հարցում, էլ ի՞նչ կարող եք անել: Ո՞ւմ և ինչո՞վ եք այդքան պարտական, որ պատրաստ եք դիմանալ բոլոր նվաստացումներին և լկտի հարձակումներին Ալիևի կողմից: Ինչո՞ւ չեք կարող կանգնեցնել և կասեցնել Հայաստանը կործանող սցենարը՝ չնայած Հայաստանի և Արցախի ժողովրդի, երկրի նախագահի, մեր ժողովրդի հոգևոր առաջնորդների Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների, սփյուռքի կոչերին:
Ինչո՞ւ Դուք, հայտարարության մյուս բոլոր կետերի կատարումը կասեցնելու փոխարեն, նախքան Ադրբեջանը կկատարի Բաքվի կողմից պատանդ պահված հայ գերիների վերադարձի վերաբերյալ 8-րդ կետը, հանկարծ մեր հասարակության համար կարեւորագույն հարցը կապում եք Ադրբեջանի եւ Թուրքիայի համար կենսական եւ Հայաստանի համար երկրորդական նշանակություն ունեցող «տրանսպորտային ուղիների ընտրության» հետ:
Կա՞ արդյոք Արցախի կարգավիճակի հարցը Ձեր բանակցությունների և համաձայնությունների օրակարգում»,-գրել է Արա Աբրահամյանը, ապա կարծիք հայտնել, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարող ներկայացնել հայերին և Հայաստանի անունից որևէ փաստաթուղթ ստորագրել:
«Քանի որ Դուք արդեն երկու ամիս է՝ Հայաստանի Հանրապետության իրավական դաշտից դուրս եք գործում և ոչ մի կապ չունեք ո՛չ պետության, ո՛չ ժողովրդի հետ, որի անվան տակ դեռ փորձում եք թաքնվել՝ շրջապատելով Ձեզ զինված թիկնապահների խիտ շղթաներով»,-գրել է Աբրահամյանը և հիշեցրել, որ այսօր պահպանության և պաշտպանության կարիք ունեն Հայաստանի քաղաքացիները, սահմանները և Սյունիքի բնակիչները:
Արա Աբրահամյանը գրառումն ավարտել է՝ խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին. «Պարո՛ն Փաշինյան, եթե այս հարցերի պատասխանները Դուք չունեք, ապա անիմաստ է գալ Մոսկվա և նյարդայնացնել եւ նվաստացնել Ռուսաստանի 3 միլիոնանոց հայկական համայնքին ձեր այստեղ հայտնվելով: Ռուսաստանի հայ համայնքը սպասում է ձեր հրաժարականին, այլ ոչ թե Մոսկվա ժամանմանը»:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44