SpaceX տիեզերական ընկերության հիմնադիր եւ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը որոշել է բաշխել ողջ կարողությունը հանուն Մարսի գաղութացման, հաղորդում է Business Insider-ը: Գործարարը հայտնել է, որ Մարսի վրա քաղաքի կառուցումը զգալի ներդրումներ կպահանջի: Նրա խոսքով՝ դա պատճառներից մեկն է, որը կարող է ստիպել նրան բաժանվել իր կարողությունից: Մեկ այլ պատճառ է, ինչպես նշել է Մասկը, ցանկությունը աշխարհին ցույց տալու, թե որքան վճռական է նա, երբ խոսքը Մարսի գաղութացման մասին է: «Փաստացի ես կմնամ գրեթե առանց կարողության: Եթե աշխատավայրում ամեն ինչ լարված է, ինձ պարզապես դուր է գալիս քնել ֆաբրիկայում կամ գրասենյակում: Եվ ակնհայտ է, որ ինչ-որ բնակավայր է պետք, եթե այնտեղ լինեն իմ երեխաները»,-ասել է Մասկը: Ինչպես նշում է Business Insider-ը, այն բանից հետո, երբ Մասկն առաջ է անցել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, նա Թվիթթերի իր էջում փոխել է ամրացված գրառումը: Նա այնտեղ տեղադրել է իր գրառումը, որն արել է 2018 թվականին, որում խոստացել է իր կարողության կեսը նվիրաբերել Մարսում քաղաքի կառուցմանը, հաղորդում է ՌԲԿ-ը: Մասկն ավելի վաղ հայտնել է, որ մինչեւ 2050 թվականը մտադիր է Մարս ուղարկել 1 մլն մարդու:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44