Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը դիմել է քարտուղարին եւ ներկայացրել է մի փաստաթուղթ, որտեղ մեր 62 հայ ռազմագերիները ներկայացված են որպես ահաբեկիչներ։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը։
«Ըստ երեւույթին, նաեւ մոսկովյան այցին ընդառաջ փորձ է արվում ավելի թանկ գնով վաճառել ռազմագերիների փոխանակումը հայկական կողմի վրա։ Սրա մասին շուտ պետք է մտածել եւ հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի պատերազմից հետո մենք բացառենք նոր ռազմագերիներ ունենալու փաստը։ Որքան գիտեմ ՄԻՊ-ի գրասենյակն արդեն իր կողմից ներկայացրել է փաստաթուղթ, որը մանրամասն ներկայացնում է, թե ինչպես են այդ ռազմագերիները հայտնվել Ադրբեջանում։ Ըստ երեւութին, Ադրբեջանի կողմից սա մարդասիրական իրավունքի խախտում է, որովհետեւ ռազմագերիներին ներկայացնել դիվերսանտ, դա դեմ է Մարդու իրավունքների պաշտպանությանը եւ դեմ է հետ պատերազմյան ընթացքում ռազմագերիների հայրենադարձման բոլոր կանոններին»,- ասաց Սամսոնյանը։
Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի՝ մոսկովյան այցից, Անի Սամսոնյանն ասաց. «Բոլորը կենտրոնացած, թե ինչ է քննարկվելու Մոսկվայում, բայց կարծում եմ՝ դա շատ պարզ է։ Մենք պետք է ավելի շուտ անհանգստանանք այն մասին, թե ինչպես է անցնելու քննարկումը Մոսկվայում, ըստ երեւույթին, քննարկվելու է երկու հարց. ռազմագերիների հարցը, որն ամենակարեւորն է, եւ հայտարարության 9-րդ կետի ճանապարհների եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին քննարկումն ու բանակցումն է լինելու։ Ինձ համար խորը մտահոգություններ է առաջացնում, որ բանակցողը՝ Նիկոլ Փաշինյանը, որն այս ընթացքում ծաղրի է ենթարկվել Ադրբեջանի նախագահի կողմից, նստելու է բանակցության այդ նույն նախագահի հետ։ Սա բանակցողի համար խորը բարոյահոգեբանական խոչընդոտներ կարող են ստեղծել բանակցություններում հայանպաստ լուծումներ ձեւակերպելու շուրջ»։
Հարցին՝ արդյոք ինքն իրատեսական համարո՞ւմ է, որ օրինակ՝ հայ արտահանողը կարող է Ադրբեջանի տարածքով գնալ Ռուսաստան, Սամսոնյանն ասաց. «Ես ձեր ուշադրությունը հրավիրեմ մի փաստի վրա, որը ներկայացված է հայտարարության 9-րդ կետում։ 9-րդ կետում ներկայացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության եւ Նախիջեւանի ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային կապը, այսինքն՝ այդ կետում որպես անվտանգության երաշխավորի՝ գրված է միայն Հայաստանի Հանրապետությունը։ Մեր երկրում տարիներ շարունակ մենք չենք քարոզել ատելություն, իսկ Ադրբեջանում այսօր հայատյացության քաղաքականությունն այնքան բարձր մակարդակի է, դա ոչ միայն հանրությունն այլ նաեւ քաղաքական վերնախավն է այդպիսի վերաբերմունք ցուցաբերում Հայաստանի նկատմամբ։ Այս պայմաններում դժվար է պատկերացնել՝ ինչպես է երաշխավորվելու մեր շարժի անվտանգությունը»։
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01