Հայաստանում արդեն երկու ամիս է՝ իշխանություն գոյություն չունի, Հայաստանում քաոս է, անարխիա է, անիշխանություն է: Այսպես երկար ապրել չի կարելի: Նիկոլ Փաշինյանը երկուսուկես տարվա մեջ ապացուցել է, որ ՀՀ-ում որևէ հարց լուծել չի կարողանում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ խոսելով Մոսկվայում սպասվող Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպման մասին:
Քոչարյանը շեշտեց՝ այդպես էլ իշխանությունից հստակ պատասխան չստացանք, թե ինչ է քննարկվելու եռակողմ հանդիպման ժամանակ, բայց հավանական է՝ սահմանների հարցով որոշ բանավոր պայմանավորվածություններ այսօր կարող են արդեն գրավոր դառնալ: ««Ժողովրդավար վարչապետն» ասել էր՝ ամեն ինչ քննարկելու է ժողովրդի հետ, իսկ նոյեմբերի 9-ին հերթական սուտն այն էր, թե ժամանակ չկար քննարկելու, հիմա էլ հո ժամանակ կար, բայց այդպես էլ չքննարկեց ու չասաց՝ ինչ է լինելու այնտեղ»:
Ըստ նրա՝ հավանական է նաև, որ Ռուսաստանի հետ ստորագրվելու են տարբեր տնտեսական փաստաթղթեր, այդ թվում՝ պատերազմական շրջանում Ռուսաստանից եկած բավականին մեծ քանակությամբ զենքի տրամադրման համար գումարի փաստաթուղթը, որը հերթական բեռն է դառնալու ՀՀ-ի համար:
Քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչները փորձում էին համոզել, որ եռակողմ հանդիպումը լինելու է գերիների, անհետ կորածների խնդրով, բայց վերջինիս կարծիքով՝ սրա նպատակը մնացյալ հարցերի ստվերումն է: «Բայց ինձ մոտ հարց է առաջանում՝ բա նոյեմբերի 9-ից երկու ամիս է անցել, նոր հիշեցի՞ն գերիների, անհետ կորածների մասին, հարազատները անճարությունից չգիտեն ինչ անել, ինչո՞ւ նոր հիշեցին: Գերիների հարցը պետք է լուծվեր հենց փաստաթուղթը ստորագրելու պահին, բայց իշխանությունն այդ մասին խոսեց միայն այն ժամանակ, երբ ռուսական կողմից քայլեր եղան. եթե հարցն այսքան ողբերգական չլիներ, շատ ծիծաղելի կլիներ»:
Քոչարյանի պնդմամբ՝ Հայաստանը չի կարող կառավարել մի անձ, որը չգիտի, թե ինչ քայլեր պետք է կատարի, իսկ այն թիմը, որը նրա կողքին է, պետությունը առաջ չի տանում, չի զարգացնում: Եվ հասարակության առաջին խնդիրը պետք է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը լինի
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01