Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամփ Քարենբաուերը խոսել է այն մասին, որ Միացյալ Նահանգներում Ջո Բայդենի և նոր վարչակազմի իշխանության գալուց հետո Գերմանիան պետք է մոբիլիզացվի և սկսի ավելի ակտիվ քաղաքականություն վարել արևելքում`այդ թվում ուժային տեսանկյունից: Այս մասին հայտնում է eadaily.com լրատվական կայքը`հղում տալով գերմանական «Ֆոկուսին»։
«2021 թվականը կլինի անվտանգության և պաշտպանական քաղաքականության առաջընթացի տարի: Ջո Բայդենի երդմնակալությունն իրական շանս կլինի բեկման համար: Բայդենը ճիշտ շեշտեց, որ ԱՄՆ-ի հաջողության իրական ուժը և գաղտնիքը նրանում է, որ նա կարող է գործընկերներին և դաշնակիցներին կապել իր հետ և նրանց հետ ընդհանուր նպատակներ հետապնդել», - ասել է պաշտպանության նախարարը:
Ըստ նրա, 2021 թվականին և դրանից հետո գերմանական քաղաքականությունը կարող է հաշտեցնել անդրատլանտյան և եվրոպական շահերը, ինչը կապված կլինի ՆԱՏՕ-ում Գերմանիայի ներդրած ջանքերի ավելացման հետ: Բացի այդ, առաջիկայում Գերմանիան պետք է նոր մարտական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերի`ի պատասխան «անվտանգության քաղաքականության ոլորտում նոր իրողության»:
Ըստ նախարարի, այս նոր իրողության մի մասը Ռուսաստանի մեծաթիվ սպառազինութունն է ՆԱՏՕ-ի արևելյան սահմանին, ինչը ցույց է տալիս թե Եվրոպայի համար որքան կարևոր է ահաբեկումը, որպես ուժի դիրքերից փոխըմբռնման հասնելու նախապայման:
Քարենբաուերը շեշտել է զենքի մշակման և զորքերի վերազինման գործում երկարաժամկետ ներդրումների կարևորությունը. «Եվրոպա, բյուջե, Ռուսաստան, Ամերիկա, Չինաստան. այս տարվա օրակարգը լրացված է»:
Խոսելով Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և Սահելի գոտում (Աֆրիկայի կենտրոնական շրջան) ահաբեկչության դեմ պայքարի մասին` նախարարն անդրադարձել է նոր տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական ինտելեկտի, հիպերսոնիկ հրթիռների, ինչպես նաև կիբերտարածքում և տիեզերքում նոր հնարավորությունների առաջացրած փոփոխությունների մասին:
«Այս ամենից վեր, մեր երկրի համար կա մի կարևոր հիմնահարց. Ինչպե՞ս ապահովել խելամիտ քաղաքականություն անվտանգության և պաշտպանության ոլորտում: Մենք այն կարծիքին ենք, որ Գերմանիայի պես մեծ ու հզոր երկիրը պետք է ավելին անի իրեն և իր դաշնակիցներին պաշտպանելու համար: Մենք կարող ենք միայն ուժի դիրքերից պաշտպանել ժողովրդավարությունը, մարդու իրավունքներըն ու հակամարտությունների խաղաղ կարգավորումը», - եզրափակել է նախարար Քարենբաուերը:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44