Եթե գնում ենք խորհրդարանական արտահերթ ընտրությունների, եթե ուզում ենք որեւէ կերպ հասնել նրան, որ արդար ընտրություններ լինեն, որեւէ լծակներ չկիրառվեն, ապա պետք է նախքան ընտրությունների գնալը նեյտրալ կառավարում կազմակերպել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինքը և՞ս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Ես կարծում եմ՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը պետք է չեզոք կառավարում կազմակերպել՝ առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարության: Բնականաբար, ԱԺ-ն պետք է ընտրի այդ անձին երեք քաղաքական ուժերի եւ անկախ պատգամավորների համատեղ որոշման արդյունքում: Սկզբնական շրջանում նույնիսկ առաջարկ արեցի, որ «Իմ քայլի» ներսից լինի վարչապետը: Այդ պահին թեկնածուների անուններ գեներացվեցին խմբակցության նիստում: Քաղաքական թիմը որոշեց, որ նպատակահարմար չի գտնում այս պահին փոխելու կառավարող ղեկավարին:
Ես համարում եմ, որ եթե մենք ուզում ենք կրկին արդար, անկաշկանդ ընտրություններ կատարել, որեւէ ճնշում չգործադրելով ժողովրդի վստահության քվեն ստանանք, ապա պետք է այս պահին ժամանակավոր կառավարում ձեւավորվի»,-ասաց նա:
Սոֆյա Հովսեփյանը չհերքեց, որ նաեւ Արարատ Միրզոյանի թեկնածությունն է առաջադրվել խմբակցության նիստում տարբեր մարդկանց կողմից, սակայն չնշեց, թե քանի հոգի էին նման առաջարկի կողմնակից»,-ընդգծեց Սոֆյա Հովսեփյանը:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44