2021 թվականի առաջին տասնօրյակն Արցախում մեկնարկել է առանց արտակարգ ու դժբախտ պատահարների: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Հունվարի մեկից 10-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավավարման կենտրոնում գրանցվել է 806 կանչ, որոնց մեծ մասը կապված է պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի տարածքում մնացած զենք-զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաև կենցաղային պատահարների հետ:
Վերջին 10 օրերի ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վերաբերյալ ստացվել է 70 կանչ: ԱԻ ծառայության սակրավորներական ջոկատները Ստեփանակերտում և շրջաններում հայտնաբերել, վնասազերծել կամ պահեստավորել են 200-ից ավելի պայթուցիկ առարկա:
2021 թվականի առաջին տասնօրյակում հրդեհի մասին 15 հաղորդում է արձանագրվել: Բոլորը՝ բաց տարածքում չոր խոտի այրվելու հետևանքով, որոնք քամու միջոցով տարածվել և ընդլայնվել էին: Հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում: Հրդեհի խոշոր դեպք գրանցվել է Ստեփանակերտից մոտ 12 կմ հեռավորության վրա՝ անտառային հատվածում: Այն բռնկվել է քաղաքացու անզգուշության պատճառով: Հրշեջ փրկարարները կանխարգելիչ տեխնիկական միջոցներով կրակը մարել են ժամանակին: Իսկ վնասի մակերեսը ճշտվում է:
Բոլոր դեպքերում՝ տուժածներ չեն եղել:
911 ահազանգման կենտրոնում Ճանապարհատրանսպորտային պատահարի միայն 2 դեպք է արձանագրվել: Այս դեպքում կա մեկ տուժած:
Փրկարարները վերջինիս տեղափոխել են բժշկական կենտրոն, նրա վիճակը բավարար է:
Վերջին 10 օրվա ընթացքում կենցաղային կանչերի վերաբերյալ ստացվել է 34 կանչ: Դրանք, մասնավորապես վերաբերում էին ջրամատակարարման, հիվանդի տեղափոխման, դռան կամ վերելակի բացման հետ:
Նոր տարվա առաջին օրերին փրկարարները քաղաքացիներին 150-ից ավելի խորհրդատվություն են տվել:
Ծառայության Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման անձնակազմը սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում շարունակում են իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: 2021 թվականի հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և վերադարձվել է զոհված զինծառայողների 74 աճյուն:
Նոյեմբերի 13-ից՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1211 աճյուն, նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44