Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության նախկին խորհրդականին պատկանող Պաշտպանական խորհրդատվական ծառայությունը սկսել է սպանության դասընթացներ առաջարկել, գրում է Ahval-ը: SADAT-ը իր կայքում դասընթացը հայտարարել է որպես պաշտպանական դասընթացի ուսումնական պլան` նշելով, որ այն ներառում է «ֆիզիկական պատրաստվածության եւ տոկունության մարզում, առաջին բուժօգնություն, VIP պաշտպանություն եւ տրանսպորտային միջոցների պաշտպանություն», որի շրջանակներում օգտագործվում են տարբեր գործիքներ՝ զանազան զենքեր, նավակներ, էլեկտրոնային մոդելավորման համակարգեր եւ առաջին օգնության մոդելավորման համակարգեր»: Դասընթացի ավարտից հետո թեկնածուները «մարդկանց, շենքերի, տրանսպորտային միջոցների եւ մարզերի պաշտպանության հիմնական մեթոդների, առաջին օգնության եւ սպանության մեթոդների հմտություններ են ձեռք բերում»,- ասվում է SADAT-ի հայտարարության մեջ: Ադնան Թանրիվերդին, ով հիմնադրել է Թուրքիայի կառավարության կողմից աջակցվող SADAT Defence Consultancy ռազմականացված կազմակերպությունը, թուրքական բանակի պաշտոնաթող գեներալ է, ով, ըստ հաղորդումների, հեռացվել է թուրքական զինված ուժերից իր իսլամիստական հայացքների համար: SADAT-ը անվտանգության մասնավոր ընկերություն է, որն առաջարկում է ոչ սովորական պատերազմների, գնդացիրների եւ ցամաքային պատերազմների, ինչպես նաեւ հակատանկային տեխնիկայի եւ զրահատեխնիկայի դեմ մեթոդների ուսուցում: SADAT-ի նպատակը «իսլամական երկրների միջեւ իսլամական աշխարհին օգնելու համար պաշտպանական համագործակցություն եւ ռազմարդյունաբերական համագործակցություն հաստատելն է»: Լինելով Էրդողանի նախկին գլխավոր խորհրդական՝ Թանրիվերդին առաջարկել է ստեղծել իսլամական պետություն, որի մայրաքաղաքը Ստամբուլն է, իսկ պաշտոնական լեզուն՝ արաբերենը: Սպանության դասընթացների SADAT-ի առաջարկը գալիս է Թուրքիայում հերթական հեղաշրջման մասին ԱԶԿ-ից լուրեր տարածելու ֆոնին: 2016-ի հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի ժամանակ SADAT-ի դերը շարունակում է մնալ բուռն քննարկման թեմա Թուրքիայում:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34