ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում յոթ ֆիզիկական և չորս իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք մաս են կազմում Ռուսաստանի հետ առնչվող արտաքին ազդեցության ցանցի, որը կապված է Անդրեյ Դերկաչի հետ։ Վերջինս Ուկրաինայի խորհրդարանի անդամ է ու ավելի քան մեկ տասնամյակ՝ ռուսական ակտիվ գործակալ, ով սերտ կապեր է պահպանում ռուսական հետախուզական ծառայությունների հետ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։ Ուկրաինայի կառավարության նախկին պաշտոնյաներ Կոնստանտին Կուլիկը, Օլեքսանդր Օնիշչենկոն, Անդրեյ Թելիժենկոն և Ուկրաինայի խորհրդարանի ներկայիս անդամ Օլեքսանդր Դուբինսկին հրապարակավ հայտնել են Դերկաչի հետ իրենց կապի մասին: Նրանք բազմիցս հանդես են եկել հրապարակային հայտարարություններով ՝ առաջ քաշելով այն մեղադրանքներն, ըստ որոնց՝ ԱՄՆ կառավարության պաշտոնյաները կոռուպցիոն գործարքներ են վարել Ուկրաինայում: Այս գործողությունները համահունչ են եղել Դերկաչի՝ 2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու նպատակների հետ: NabuLeaks-ը, Era-Media-ն, Only News-ը և Skeptik TOV-ը ուկրաինական լրատվական ընկերություններ են, որոնք տարածում են կեղծ տեղեկատվություն Դերկաչի և նրա գործընկերների պատվերով: Այս քայլերը ներառել են նաև Պետրո Ժուրավելին, Դմիտրո Կովալչուկին և Անտոն Սիմոնենկոյին՝ Դերկաչին նյութապես օժանդակելու, հովանավորելու կամ ֆինանսական, նյութական կամ տեխնոլոգիական աջակցություն կամ ծառայություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը: Լրացուցիչ տեղեկություն այս կապակցությամբ ներկայացված է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամլո հաղորդագրության մեջ:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44