Արայիկ Հարությունյանն ասում է մի բան, անում է բոլորովին այլ բան, Արցախում ընթացող քաղաքական գործընթացները, կադրային նշանակումները մեզ հետ համաձայնեցված չեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը ՝ հավելելով, որ վերահաստատում են իրենց դիրքորոշումը, որ թե՛ ԱՀ-ի և թե՛ ՀՀ-ի կառավարությունը պիտի փոխվի: Ըստ նրա՝ Արայիկ Հարությունյանը՝ հակառակ իր խոստմանը, ամեն կերպ փորձում է պահել իշխանությունը:
«Բոլորիս մոտ ակնկալիք կար, որ պատերազմից հետո գոնե զերծ կմնան հին մեթոդներով գործելուց, նման «ունիվերսալ» մասնագետներ ստեղծելուց, մի պաշտոնից մի պաշտոնի տեղափոխելուց: Նրանք ժողովրդի համար ի զորու չեն լավ բան անել: Տեսնում ենք, որ մեկին հանում են նախարարի պաշտոնից, տանում են հատուկ հանձնարությունների գծով խորհրդական նշանակում, մյուսին հանում են, տանում այլ աշխատանքի: Ոչ մեկին այսօր տեղափոխություն կատարելիս չլսեցինք, որ ասեն՝ գործում թերացել է, ազատել են, փոխարենը շնորհակալություն են հայտնում, տանում այլ պաշտոնի»,-ասաց նա:
Դավիթ Գալստյանի խոսքով՝ ձախողված քաղաքական բանակցությունների տրամաբանությունը այն էր, որ ոչ թե մեկ անձը փոխարինի մյուսին, այլ նշանակվի գործից հասկացող մարդ, և պետք է հստակ քաղաքական գնահատական տրվի նախկիների աշխատանքին:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Վիտալի Բալանյանն էլ պետք է ազդեցություն ունենար գործընթացների վրա, նույնիսկ հնչում էին տեսակետներ, որ փաստացի Վիտալի Բալասանյանն է ղեկավարելու, իսկ Վիտալի Բալասանյանն իրենց կուսակցության նախագահի թեկնածուն է եղել, Դավիթ Գալստյանն ասաց.
«Թող ժողովուրդը գնահատական տա, փաստացի Վիտալի Բալասանյանն է ղեկավարում, թե ոչ: Ինչպես տեսնում ենք, Արայիկի մտերիմ շրջապատից բացի՝ ուրիշ ոչ ոք պաշտոն չի ստանում, հին ձեռագրով են աշխատում, նշանակումներ են արվում, դրա մեջ ես չեմ տեսնում Վիտալի Բալասանյանի ձեռագիրը: Անվտանգության ոլորտի նշանակումներ դեռ չեն եղել՝ ոստիկանապետ, ԱԱԾ տնօրեն, լավ կլինի տեսնենք՝ ում են նշանակում, ինչ մոտեցումներ ու խնդիրներ են դրվում այդ համակարգի առջև: Մենակ ասելով՝ ոչինչ չի փոխվում: Այս ամենը մեր գլխին ջարդվեց նրա համար, որ այլ բան ասում էինք, այլ բան անում: Եթե նույն ձեռագրով շարունակեն, լավ բան չի սպասվում»,-ասաց նա:
Անդրադառնալով Վատիկանում ՀՀ-ի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, որ Փաշինյանը 1.5 տարի առաջ Արայիկ Հարությունյանին պատմել է Արցախի հետ կատարվելիքի մասին, վերջինս Կամո Աղաջանյանի հետ միասին վաճառել են Ջաբրայիլում, Հադրութում և Ֆիզուլիում գտնվող իրենց բիզնեսները՝ Դավիթ Գալստյանն ասաց, որ ինքը այդ մասին հայտարարությունից է տեղեկացել.
«Մինչև իշխանությունները թե՛ ԱՀ-ում, թե՛ ՀՀ-ում չփոխվեն, ժողովուրդը չի կարող ճշմարտությունն իմանալ, այն անհասանելի են դարձնելու»,-ասաց նա:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01