Ռուսաստանցի բժիշկները տեսակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախքան նրանց ժամանումը Մոսկվա՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հունվարի 11-ին հանդիպելու նպատակով: Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակը չի նշել բժիշկների ուղևորության նպատակը՝ հղում անելով այն փաստին, որ ինքն արձակուրդում էր մինչև հունվարի 16-ը:
Այս տարվա հունվարի սկզբին ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Փաշինյանը ինքնամեկուսացման մեջ է՝ երկրում «համաճարակաբանական իրավիճակի պատճառով»:
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 11-ին` Պուտինի նախաձեռնությամբ, Մոսկվայում: Կողմերը քննարկել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների իրականացման ընթացքը, ինչպես նաև մնացած խնդիրները լուծելու հետագա քայլերը:
Հանդիպման արդյունքում ընդունվել է Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն, համաձայն որի՝ փոխվարչապետերի մակարդակով կստեղծվի աշխատանքային խումբ՝ տարածաշրջանում տնտեսության և տրանսպորտային ենթակառուցվածքների խնդիրները լուծելու համար:
2020-ի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում վերսկսվել են ռազմական գործողությունները, որոնք դարձել են 1988-ին սկսված հակամարտության շարունակությունը: Նոր բախման հետևանքով զոհվել են նաև քաղաքացիական անձինք:
Հաշտություն կնքելու մի քանի փորձերից հետո, նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին:
Ռուս խաղաղապահներն ուղարկվել են Ղարաբաղ: ՀՀ քաղաքացիները համաձայնագրի ստորագրումն ընկալում էին որպես հանձնում, ինչի կապակցությամբ Երևանում բողոքի ցույցեր են անցկացվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Պայմանագրին համապատասխան՝ նոյեմբերի 20-ին Աղդամի շրջանը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, նոյեմբերի 15-ին` Քելբաջարի շրջանը, իսկ դեկտեմբերի 1-ին`Լաչինի շրջանը:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44