Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ամբողջ Եվրամիության համար կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ստեղծելու կոչ է արել, որպեսզի վերականգնվեն անդրսահմանային ուղեւորությունները, հաղորդում է Reuters-ը: Հունաստանը, որը ձգտում է վերածնել տուրիզմը մինչեւ ամռան սկիզբ, արդեն ստեղծել է սեփական սերտիֆիկատը, որը հաստատում է, որ մարդը պատվաստվել է: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին ուղղված նամակում Միցոտակիսն առաջարկել է այդ սխեման տարածել ԵՄ բոլոր 27 երկրների վրա: «Չնայած նրան, որ մենք չենք պատրաստվում պատվաստումը պարտադիր պայման դարձնել ուղեւորության համար, անձինք, ովքեր պատվաստում են անցել, պետք է ճանապարհորդելու հնարավորություն ունենան: Անհրաժեշտ է անհապաղ ընդհանուր համաձայնության հասնել»,-նշել է նա: Նրա խոսքով՝ ԵՄ ուղեւորների գտնվելու վայրի սահմանման էլեկտրոնային ընդհանուր ձեւի (PLF) համաձայնեցման բարդությունը ցույց է տվել, որ կա անհրաժեշտություն ԵՄ պայմաններում բարձր մակարդակով առաջ շարժվելու համար: «Այնպիսի երկրների համար, ինչպիսին Հունաստանն է, որը կախված է տուրիզմից, չափազանց կարեւոր է այդ հարցի անհապաղ լուծումը»,-ասվում է Միցոտակիսի նամակում:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44