ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված զգալի չափերով բնակարանային գողության դեպքը:
Մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի 46-ամյա բնակչին:
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Էջմիածին քաղաքի 46-ամյա բնակիչը 2020թ. սեպտեմբերի 7-ին` ժամը 22:25-ի սահմաններում, նախնական համաձայության գալով 37-ամյա ծանոթի և ինքնությունը չպարզված մեկ այլ անձի հետ, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, ծանոթի կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Էջմիածին քաղաք: 37-ամյա ծանոթը օժանդակելով նրանց սպասել է ավտոմեքենայում, իսկ 46-ամյա տղամարդը և մյուս անձը բարձրացել են Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի բնակարան, մեկը մյուսի գործողությունները լրացնելով՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են բնակարանի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք գործել ներս, հափշտակել գանձատուփը և դրսում սպասող ավտոմեքենայով, դիմել են փախուստի՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Մյուս երկու անձանց վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ, 37-ամյա տղամարդը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Իսկ առերևույթ հանցագործություն կատարած երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44