Նախապես հայտարարությունը հստակ սահմանել է, որ Մոսկվայում քննարկումներ կարող են ընթանալ ինչպես գերիների վերադարձի, այնպես էլ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, ինչը տեղի է ունեցել: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը եւ ընդունված հայտարարությանը:
«Դուք տեղյակ եք, որ 4 ժամ տեւած բանակցություններից 3 ժամը նվիրված է եղել գերիների վերադարձին: Ես չեմ կարծում, որ սա այն թեման է, որ որեւէ մեկը պետք է շահարկի, անկախ նրանից լրագրող է, թե մեկ այլ անձ: Նշվել է արդեն, որ դա առաջնայւին հարց է եւ բոլոր ջանքերը բոլոր հնարավոր հարթակներով պետք է գործադրվեն հումանիտար այս հարցը լուծելու համար, ինչը պետք է արվի»,-ասաց նա:
Հարցին, թե որն է պատճառը, որ այլ հարցերի վերաբերյալ ժամկետներ են նշված, իսկ գերիների վերադարձի համար ժամկետներ չկան, Մակունցը պատասխանեց. «Վարչապետը Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում երկու անգամ նշեց գերիների վերադարձի առաջնահերթության մասին: հայտարարության տեքստը, որ ստորագրվեց Մոսկվայում, որեւէ առնչություն չունի եւ չի կարող ունենալ հումանիտար նպատակով առաջադրվող առաջնահերթ խնդիրներին: Այսինքն մեկը մյուսի հետ չպետք է կապել, ինչի մասին նշվել է:
Հայտարարությունը գործողությունների մտադրության մասին է, որտեղ նշված են ժամկետներ, իսկ հումանիտար քայլերը, որոնք պահանջում են գերիների ամբողջական վերադարձ, այդ ուղղությամբ ջանքերը գործադրվում են:
Վարչապետը նշել է, որ մինչ այդ գերիների հետ կապված հարցը չլուծվի, ապա այդ մտադրությունների իրագործման մեխանիզմներն առաջացնելու են բազմաթիվ դժվարություններ»:
Մակունցը հստակ պատասխան չտվեց հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետը կարող էր չստորագրել Մոսկվայում այդ հայտարարությունը՝ պնդելով, որ նախ պետք է գերիների վերադարձի հարցը լուծվի. «Հայտարարությունը տեքստ է գործողությունների մտադրության մասին, որտեղ արտացոլված են նաեւ ՀՀ շահերը, բայց դա պետք չի որեւէ կերպ կապել գերիների հարցի հետ»,-ասաց նա:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01